Logo

Իլոն Մասկը նոր ընկերուհի ունի

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:38 / 21.02.2022Լրահոս
Իլոն Մասկ-Նատաշա Բասեթ

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հանդիպում է ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ: Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Նշվում է, որ փետրվարի 17-ին 50-ամյա միլիարդատերը Լոս Անջելեսում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ մասնավոր ինքնաթիռից իջել է մի աղջկա հետ։
Նկարներում աղջկա դեմքը չի երևում, սակայն տաբլոիդի աղբյուրները հաստատել են, որ դա 27-ամյա Բասեթն է։

Ըստ HollywoodLife-ի տվյալների՝ զույգը հանդիպում է «ընդամենը մի քանի ամիս», սակայն Նատաշան և Իլոնը շատ տարված են միմյանցով և շատ ժամանակ են անցկացնում միասին։
2019 թվականին Բասեթը Սիդնեյից տեղափոխվել է Նյու Յորք՝ թատերական դպրոցում սովորելու։ Նրա ֆիլմագրությունը ներառում է Քոեն եղբայրների «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմը, ինչպես նաև «Բրիթնին ընդմիշտ» կենսագրական ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է երգչուհի Բրիթնի Սփիրսին։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Մասկը բաժանվել է երգչուհի Գրայմսից երեք տարվա հարաբերություններից հետո։ Չնայած բաժանմանը, զույգը լավ հարաբերությունների մեջ է և մեծացնում է X Æ A-Xii արտասովոր անունով որդուն, որը ծնվել է 2020 թվականի մայիսին։

Գործարարը հինգ որդի էլ ունի իր առաջին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից, ում հետ ամուսնացած է եղել 2000-2008 թվականներին։

Նատաշա ԲասեթՆատաշա Բասեթ 2

Նատաշա Բասեթ 3