Logo

Իլոն Մասկը սպառնում է դուրս գալ Twitter-ի գործարքից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:58 / 07.06.2022Լրահոս
Իլոն Մասկ-2022

Իլոն Մասկը սպառնացել է հրաժարվել Twitter-ի 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից՝ մեղադրելով սոցիալական ցանցին օգտատերերի բազայի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու իր խնդրանքները «մերժելու» մեջ։

Կարգավորող մարմիններին ուղղված նամակում Մասկը նշել է, որ իրավունք ունի ինքնուրույն գնահատել սպամ-հաշիվները:

Նամակը պաշտոնականացնում է վեճը։ Մասկը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ գործարքը «հետաձգում է»՝ սպասելով լրացուցիչ տեղեկությունների:

Twitter-ը պաշտպանել էր իր հաշիվները։ Մասկը, սակայն, ասել էր, որ կարծում է՝ սպամ և կեղծ հաշիվները շատ ավելին են, քան Twitter-ի հրապարակած թիվը՝  ամենօրյա օգտատերերի 5ը:

«Որպես Twitter-ի պոտենցիալ սեփականատեր՝ պարոն Մասկն ակնհայտորեն իրավասու է պահանջել տվյալներ, որոնք թույլ կտան նրան նախապատրաստվել Twitter-ի բիզնեսին տիրանալուն և կհեշտացնեն  գործարքի ֆինանսավորումը: Twitter-ի բիզնես մոդելները նրա ակտիվ օգտատերերի բազան են»,- նամակում գրել է փաստաբան Մայք Ռինգլերը։
Վեճն էլ ավելի մեծ կասկածի տակ դրեց գնման գործարքի ապագան, որը Twitter-ի տնօրենների խորհուրդը հաստատել էր ապրիլին:

«Twitter-ը ունի և կշարունակի տեղեկություն փոխանակել Մասկի հետ՝ գործարքը պայմանագրի կետերին համապատասխան ավարտելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Twitter-ը, որը հայտարարել էր, որ պարոն Մասկը հրաժարվել է գործարքն ավարտին հասցնելու համար իրականացվող պատշաճ ուսումնասիրության իրավունքից, հավելել է, որ մտադիր է համաձայնեցված գնով և պայմաններով եզրափակել պայմանավորվածությունները:

Մասկը, որին սպառնում է 1 միլիարդ դոլար տուգանք և հնարավոր դատական հայցեր, եթե հրաժարվի, առաջին անգամ բարձրացրեց սոցիալական ցանցերի սպամների հարցն անցյալ ամիս՝ ասելով, որ գործարքը կասեցված է, բայց ինքը հակված է հարթակը ձեռք բերելուն:

Վերլուծաբաններն ասում են, որ Tesla-ի ղեկավարը կարող է օգտագործել խնդիրը՝ փորձելով վերանայել գինը կամ նույնիսկ հրաժարվել: Նրանք պնդում են, որ Մասկի որոշումը՝ հարցը բարձրացնել սոցիալական ցանցերում, անսովոր էր, այդ պատճառով էլ դժվար է պարզել, թե արդյոք լուրջ էր նա ասո՞ւմ: