Logo

Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցների հետ առաջին հանդիպմանն ակնարկել է աշխատանքից ազատումների մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:33 / 17.06.2022Լրահոս
null

Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է աշխատատեղերի հնարավոր կրճատման մասին, եթե սոցիալական ցանցի՝ իր առաջարկած 44 միլիարդ դոլար արժողությամբ (35,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ) հայտը հաջողվի, գրում է BBC-ն։

Նա նաև անդրադարձել է հեռահար աշխատանքին, խոսքի ազատությանը և հնարավոր վերերկրային կյանքին:

Մասկն առաջին անգամ է խոսել անձնակազմի հետ ապրիլին ընկերությունը գնելու հայտ ներկայացնելուց հետո: Նա ասել է, որ կարող է դուրս գալ գործարքից, եթե իրեն չտրամադրեն կեղծ հաշիվների մանրամասն տվյալները:

Twitter-ի աշխատակիցների հետ լայնածավալ տեսազանգի ժամանակ Մասկը հայտարարել է, որ Twitter-ում աշխատողների կրճատումը կախված կլինի ընկերության ֆինանսական վիճակից:

«Ընկերությանն իսկապես հարկավոր է առողջացում: Հիմա ծախսերը գերազանցում են եկամուտը»,- նշել է նա։

Այդուհանդերձ, Մասկը հավելել է. «Ամեն ոք, ով նշանակալի ներդրում է ունեցել, անհանգստանալու ոչինչ չունի»:

Նա, սակայն, չի ներկայացրել թարմացված ինֆորմացիա գործարքի շուրջ քննարկումների վերաբերյալ, և Twitter-ի աշխատակիցները դիմել են ներքին հաղորդակցության կապին՝ արտահայտելու իրենց հիասթափությունը բիզնեսի և աշխատակիցների փոխհատուցման վերաբերյալ Մասկի տեսակետների մասին: