Logo

Իլոն Մասկը կոչ է արել McDonald's-ին ընդունել Dogecoin

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 26.01.2022Լրահոս

McDonald's -Dogecoin

Իլոն Մասկը Twitter-ում McDonald's ցանցին հորդորել է սկսել Dogecoin-ն ընդունել՝ որպես վճարման միջոց: Գործարարն ասել է, որ պատրաստ է ուղիղ եթերում ուտել Happy Meal-ը, եթե McDonald's-ը սկսի ընդունել կրիպտոարժույթը։

Մասկի Twitter-ի հրապարակումից հետո Dogecoin-ի գինն ակնթարթորեն բարձրացել է 15%-ով՝ հասնելով 0.15 դոլարի: