Logo

Իլոն Մասկը կորցրել է ամենահարուստ մարդու կարգավիճակը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:38 / 25.02.2022Լրահոս
Իլոն Մասկ- $200մլրդ

Գործարար Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար կարողություն ունեցող միակ մարդու կարգավիճակը, հայտնում է Bloomberg-ը։ Վերջին 4 ամսվա ընթացքում գործարարը կորցրել է մոտ 140 միլիարդ դոլար:

Շաբաթվա սկզբին Մասկը Bloomberg Billionaires Index-ի միակ մարդն էր, ում կարողությունը գերազանցում էր ավելի քան 200 միլիարդ դոլարը: Բայց արժեթղթերի շուկաների համաշխարհային անկումը հանգեցրել է Tesla-ի բաժնետոմսերի անկմանը:

Նոյեմբերին, երբ Tesla-ի բաժնետոմսերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի, Մասկի կարողությունը եղել է 340.4 միլիարդ դոլար՝ 140 միլիարդ դոլարով ավելի, քան այսօր: