Logo

«Իմ մտքերը հրեշտակի մասին»․ սիրողական լուսանկարչի ֆիքսած մայրամուտի անհավանական  կադրերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:26 / 14.06.2022Լրահոս
Սթյուարտ Մյուրե

Այս անհավանական պատկերը ֆիքսել է սիրողական լուսանկարիչը։

56-ամյա Սթյուարտ Մյուրեյը հանել է իր սմարթֆոնը՝ լուսանկարվելու համար, երբ դիտում էր մայրամուտը Շոտլանդիայի Աբերդինշիր նահանգի Պորտսոյ քաղաքում գտնվող ափամերձ գոտում:

մայրամուտը Պորտսոյ քաղաքում

Եվ մինչ նա սպասում էր, որ արևը կամաց-կամաց միաձուլվի Հյուսիսային ծովին, լույսի արտացոլանքը տարածվեց ջրերի վրա: Լույսի գոտին կիսաշրջաններով արտացոլում էր իր դեղին փայլը ձախ ու աջ, որտեղից արևը մայր էր մտնում: Ժամը 21:45-ի սահմաններում Մյուրեյն իր բջջային հեռախոսով մի քանի լուսանկար է արել ճիշտ պահին, քանի որ լույսի արտացոլանքը, կարծես, պատկերում էր հրեշտակի ուրվագիծ երկնքում և ծովում:

մայրամուտը Պորտսոյ քաղաքում 2

Ստացված պատկերները ցույց են տալիս, թե ինչպես է այն խորասուզվում և վերածվում հրեշտակային կերպարի՝ բացված թևերով: Սթյուարտն ասել է, որ վաղուց էր ուզում լավ լուսանկարել մայրամուտը։

մայրամուտը Պորտսոյ քաղաքում 3

«Ես երկար տարիներ էի ուզում էի մայրամուտը նկարել, բայց, սովորաբար, աշխատանքը կամ եղանակը խանգարում էին»,- ասել է նա: «Վայրը, որտեղ նկարել եմ, ընդամենը տասը րոպե քայլելու ճանապարհ է ծովափնյա Պորտսոյ քաղաքի իմ տնից, ուր ապրել եմ իմ ամբողջ կյանքը: Իմ մտքերը «հրեշտակի» մասին։ Դե, ես կրոնասեր չեմ, բայց կարծում եմ, որ գիտեմ, թե ինչ կմտածեն շատերը, եթե տեսնեն այս նկարը: Եթե դա մեկ կամ երկու հոգու որոշակի մխիթարություն է տալիս, թող այդպես լինի: Ես պարզապես փնտրում էի դասական մայրամուտի պատկեր»,- հավելել է նա։

մայրամուտը Պորտսոյ քաղաքում 4