Logo

Ինչպես պատրաստվել Վալենտինին. 3 տպավորիչ և գործնական գաղափար

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 04.02.2022Լրահոս
Սուրբ Վալենտին

Valentine 1

Մարդկանց մի մասը թերահավատորեն է վերաբերում Վալենտինի օրվան՝ այն անվանելով մարքեթինգային հնարք, մյուսը` լրացուցիչ հնարավորություն է այն համարում՝ մի փոքր ռոմանտիկա ստեղծելու և փոխանցելու:

Եթե դուք 2-րդ ճամբարին եք պատկանում,  ապա առաջարկում ենք 3 արդյունավետ և գործնական գաղափար, որոնք տեղին կլինեն ինչպես Սուրբ Վալենտինի օրը, այնպես էլ դրանից հետո։

Վարդագույն

Վարդագույնն այն երանգն է, որն ակնթարթորեն հայտնվում է մտքում, երբ խոսքը Վալենտինի օրվա մասին է, բայց չպետք է մոռանալ, որ այն վաղուց դադարել է մանկական և անլուրջ համարվելուց: Այսօր վարդագույնը հաճախ կարելի է տեսնել ինչպես նորաձևության գիտակների և սիրահարների զգեստապահարաններում, այնպես էլ միշտ շտապող կարիերիստների մոտ։

Ցանկալի է, որ բիզնես ոճի սիրահարները վարդագույնը առավոտյան համադրեն սպիտակ վերնաշապիկի, իսկ երեկոյան քրոփ-թոփի և հավելյալ արտահայտիչ զարդերի հետ:  Մինիմալիզմի սիրահարները չպետք է վախենան վարդագույնից:

 «Dolce & Gabbana» հավաքածուն ունի ուղիղ կտրվածքով լակոնիկ զգեստներ՝ վարդագույնի ամենանուրբ երանգով, շատ նուրբ և արիստոկրատ։ Ավելի համարձակ լուծումների համար «Balmain» ֆրանսիական ապրանքանիշն է տարբերակներ առաջարկում, իսկ «Olivier Rousteing»-ն անփոփոխ է՝ կրկին ակցենտը դնելով ամուր ուրվագծի և սաղմոնի երանգի վրա:

Valentine style 1

Սև սմոքինգ

Դասական սև սմոքինգը, որն առաջին անգամ նախագծել է Իվ Սեն Լորանը 1966թվականին, անկասկած, հաղթող տարբերակ կլինի Վալենտինի օրը նշելու համար: Այդ ժամանակվանից անցել է գրեթե 60 տարի, բայց Le Smoking-ի լուրջ, բայց միևնույն ժամանակ զգայական էսթետիկայի ժողովրդականությունն միայն աճում է:

Կոստյումը երեկոյան կարող եք համադրել ադամանդի, իսկ օրվա առաջին կեսին՝ ջինսերի կամ լեգինսների հետ: 

Valentine style 3

Հանգստություն

Սիրո օրը կարող եք նշել ոչ միայն ռեստորանում շքեղ ընթրիքի շուրջ, այլ նաև տանը՝ ռոմանտիկ միջավայրում: Այս դեպքում լավագույն ընտրությունն են տրիկոտաժից պատրաստված նրբագեղ հավաքածուները, որոնք ամենաթեժ թրենդների ցանկում են արդեն 2 տարի:

Տրիկոտաժը հեշտ համադրվում է թե՛ գործվածքների, թե՛ ջինսե հագուստի և թե՛ այլ տրիկոտաժե հագուստի հետ: 

Օրինակ՝ «Saint Laurent»-ի կարդիգանները զարդարված են լրացնող ոսկեզօծ էլեմենտներով, իսկ «Polo Ralph Lauren»-ը կրկին զարդարում է սվիտերները՝ նախապատմական ոճի լավագույն խորհրդանիշ դարձած ավանդույթներով: 

Valentine style 4