Logo

Ինչպես տեսիլք՝ ջրի վրա․ Քաթարի միապետի 500 միլիոն դոլարանոց հսկա զբոսանավը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:41 / 13.05.2022Լրահոս
Քաթարի միապետ

Քաթարի 41-ամյա միապետը 500 միլիոն դոլար արժողությամբ հսկա մեգանավի սեփականատեր է։ Ֆուտբոլի դաշտից ավելի երկար Al Lusail-ն ունի մի քանի փակ լողավազան, առողջության և գեղեցկության կենտրոն և միլիոն դոլարների արժողությամբ երկու լիմուզին:

Շքեղ զբոսանավը կառուցել է գերմանական Lürssen նավաշինական ընկերությունը, այն աշխարհի ամենամեծ նավերից է։ Հսկայական նավն ունի պողպատե կորպուս, մինչդեռ ալյումինից պատրաստված վերնամասը՝ տախտակամածներով, նրա շքեղության միայն սկիզբն է: Al Lusail-ի արտաքին տեսքը նախագծել է լոնդոնյան «H2 Yacht Design» կազմակերպությունը: Միևնույն ժամանակ, անհատական շքեղ ինտերիերը պատկանում է «March & White» ընկերությանը, որն ընտրել է հենց սեփականատեր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Ավելի մոտիկից ուսումնասիրենք, թե նախկինում «Project Jupiter» անվամբ հայտնի Al Lusail-ին ինչն է դարձնում ստեղծագործական մտքի մարմնացում բաց ծովում:

Քաթարի միապետ 1

Al-Lasail-ի առանձնահատկություները

Այս հսկան վերանվանվել է Al-Lasail Քաթարի գեղեցիկ նախագծված համանուն քաղաքի պատվին: Հետաքրքիր է, որ զբոսանավի երկարությունը 123 մետր է, ինչն ընդամենը 1 մետրով է կարճ Katara զբոսանավից, որը պատկանում է էմիրի հորը։ Սուպերզբոսանավերի երկրպագուն հայտնել  է, որ այդպես է վարվել հոր հանդեպ հարգանքից ելնելով։ Մեկ մետրը նշանակություն չունի, երբ ունես 75 ոտնաչափ երկարությամբ սարսափեցնող հսկայական կայմ: Այն բավարար է մինչև 36 հյուրի հարմարավետ տեղավորելու և հյուրասիրելու համար՝ անձնակազմի 56 անդամների օգնությամբ։ Շարժիչով զբոսանավը բաժանված է վեց շքեղ տախտակամածերի, որոնց կարելի է հասնել վերելակով։

Քաթարի միապետ 2
Ոչ մի շքեղ նավ ամբողջական չէ առանց շքեղ լողավազանի, և Al Lasail-ն, անշուշտ, հպարտանում է մեկից ավելիով, թեև մենք ճշգրիտ թիվ չունենք: 

Քաթարի միապետ 3

Yacht Bible-ի համաձայն՝ շքեղ նավն ունի նաև միջազգային ստանդարտների հարմարավետություն՝ լավ կահավորված մարզասրահ, կինոթատրոն և գեղեցկության սրահ: Հարուստ սեփականատիրոջ տրամադրության տակ գտնվող այդքան մեծ նավը համալրված է խորովածի համար նախատեսված տպավորիչ տարածքով, լողափնյա գերժամանակակից ակումբով և հատուկ ավտոտնակով:

Քաթարի միապետ 4

Զբոսանավն ունի գրեթե 30 ոտնաչափ ավտոտնակ, որտեղ տեղակայված է D-RIB և երկու լիմուզին, որոնք հարմարեցված են թագավորական ընտանիքի և նրանց հյուրերի համար: VIP հյուրերին և հայտնի սեփականատիրոջն ընդունելու համար կա ուղղաթիռի հարթակ: Al Lasail-ը ստորջրյա լույսերի շնորհիվ ջրի վրա լողացող տեսիլքի է նմանվում: Բնական լույսն առավելագույնս օգտագործելու նպատակով  նրա կենտրոնական ներքին և արտաքին պատշգամբները բացվում են՝ ընդունելու առատ բնական լույս և ստեղծելու տարածության զգացում: Նման արտասովոր պայմաններն Al Lasail-ը դարձնում են իդեալական զբոսանավ զվարճանալու և շփվելու համար:

Քաթարի միապետ 5

Իր՝ ժամանակից դուրս թվացող ոճի, դեկորի և գեղեցիկ կահավորման շնորհիվ Al Lasail-ը կհամարվի հավերժ էլեգանտ: Yacht Bible-ը հաղորդում է, որ Al Lasail-ը հագեցած է երկու MTU շարժիչներով, որոնք թույլ են տալիս նրան 15 հանգույցով հասնել առավելագույն արագության՝ չնայած 8489 տոննա քաշին:

Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի մասին

Քաթարի միապետ 6

Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, Քաթարի էմիր է նշանակվել 2013-ին, հայտնում է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը. Նա բարեկամություն է անում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը մի անգամ ասել է.«Ինձ համար պատիվ է ընկերոջ հետ աշխատելը»։ Շեյխ Թամիմը նախագահում է «Qatar Investment Authority» հիմնադրամի տնօրենների խորհուրդը և զգալի մասնաբաժիններ ունի Barclays Bank, Sainsbury's և Harrods ընկերություններում: Հիմնադրամը նաև բաժնետոմսեր ունի Եվրոպայի չորրորդ ամենաբարձր շենքում: 2014 թվականին Շեյխա Մոզահ բինթ Նասեր Ալ Միսնեդը Լոնդոնի կենտրոնում կառուցել է 247 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն իր որդու՝ շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի համար։

Քաթարի միապետ 7

33000 քառակուսի ոտնաչափ շքեղ առանձնատունն ունի 13 սենյակ, սպա կենտրոն, տաքացվող լողավազան, գեղեցկության սրահ, մարզասրահ և մերսման սենյակներ: Այն ներառում է նաև մանկական հարկ (Քաթարի միապետն ունի տասներեք երեխա՝ յոթ որդի և վեց դուստր, երեք կանանցից), դայակների և սպասավորի սենյակ: Նրա Al Lasail մեգազբոսանավն առաջարկում է նույնպիսի շքեղություն ջրի վրա, իսկ երկնքում այդ շուքը ստեղծում է իր անձնական 200 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747 Jumbo «թռչող պալատը»: