Logo

Ինչո՞ւ Եղիսաբեթ II թագուհին որոշեց թաքցնել Մեգան Մարքլի գործով հետաքննության արդյունքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:16 / 22.06.2022Լրահոս
Meghan

Անցյալ գարնանը Սասեքսի դուքսն ու դքսուհին հարցազրույց էին տվել Օփրա Ուինֆրիին։ Լրագրողի հետ ամուսինների զրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ այն ժամանակ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին առաջին անգամ անկեղծորեն խոսեցին թագավորական ընտանիքի կյանքի մասին։

Նույն հարցազրույցում Մեգանը հայտարարել էր, որ պալատում ապրելիս բախվել է խնդիրների։ Սակայն շուտով արևմտյան տաբլոիդները սկսեցին գրել, որ դքսուհին ինքը բազմիցս անհանգստացրել է թագավորական անձնակազմին։ Աղմկահարույց մեղադրանքներից հետո Եղիսաբեթ II-ը որոշեց սեփական հետաքննությունն անցկացնել։ Եվ այսպես, նախորդ օրը հայտնի դարձավ, որ այն ավարտվել է։

Մեգան Մարքլ 1

Երևում է, սակայն, որ մեզանից ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ով էր մեղավորը։ Նորին Մեծությունը որոշել է չհրապարակել հետաքննության մանրամասները՝ նոր սկանդալ չհարուցելու համար։ 

Մեգան Մարքլ 2

«Ամենն, ինչ լսում եմ պալատից, այն է, որ թագուհին դրամաներ չի ուզում: Նա պարզապես չի ցանկանում լվանալ կեղտոտ սպիտակեղենը հանրության առաջ», - ասել է թագավորական փորձագետ Քեթի Նիքոլը և նաև նշել, որ Եղիսաբեթ Երկրորդը ցանկանում է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս սկանդալի մեջ: