Logo

Ինսինյեն շրջանցեց Մարադոնային

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:16 / 13.02.2022ՍՊՈՐՏ
null

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն Ա Սերիայի շրջանակում կայացած «Ինտերի» դեմ խաղում դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

Այս գոլը 30-ամյա ֆուտբոլիստի համար բոլոր մրցաշարերում 116-րդն էր նեապոլյան թիմի կազմում։ Նա դարձավ ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով լեգենդար Դիեգո Մարադոնային (115): Ռեկորդակիրը Դրիս Մերտենսն է (144), իսկ երկրորդը՝ Մարեկ Համշիկը (121):

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ինսինյեն կտեղափոխվի «Տորոնտո»։