Logo

Instagram-ն ավելացել է արգելված կայքերի ռեգիստրում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 14.03.2022Լրահոս
Instagram-Russia

Ռոսկոմնադզորը (ռուս.՝ Роскомнадзор) Instagram սոցիալական ցանցը ավելացրել է Ռուսաստանում սահմանափակ հասանելիությամբ ռեսուրսների ռեգիստրում: Համապատասխան տեղեկությունը հայտնվել է գերատեսչության կայքում։

Instagram.com կայքը որոնելիս Ռուսաստանում արգելափակման ծառայությունը ցուցադրում է հաղորդագրություն, որում նշվում է, որ մուտքը սոցիալական ցանց սահմանափակված է Գլխավոր դատախազության՝ 2022 թվականի մարտի 11-ի պահանջով:

Ռոսկոմնադզորը սկսել է արգելափակել Instagram-ը Ռուսաստանում մարտի 14-ի կեսգիշերից։ Գերատեսչությունում նշել են, որ նման քայլը կապված է սոցցանցում ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։ Օգտատերերին տրվել է 48 ժամ՝ իրենց գրառումները պահելու կամ այլ կայքեր տեղափոխելու համար։