Logo

Whatsapp-ն ու Instagram-ը նոր գործառույթ ունեն

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 19.01.2022Լրահոս

WhatsApp-ը ֆունկցիա է ավելացրել մեսենջերին, որի միջոցով օգտատերը կարող է առանձին չատում կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ: Հայտնում է WABetaInfo պորտալը։ Այս ֆունկցիան նախկինում հասանելի էր որոշ օգտատերերի համար, սակայն անհայտ պատճառներով հեռացվել էր:

Այսպիսով, եթե օգտատերը հավելվածում որևէ սխալ նկատի, նա կարող է այդ մասին գրել WhatsApp-ի աջակցությանը։ Մեսսենջերի ադմինիստրացիայի հետ կապվելու համար պետք է անցնել «Կարգավորումներ» - «Օգնություն» - «Գրեք մեզ» ընտրացանկը: Հավելվածը ուսումնասիրելուց հետո մեսենջերի տեխնիկական աջակցությունը առանձին չատում կապ կհաստատի օգտատիրոջ հետ։

WhatsApp-ի հետ զրույցը պետք է նշվի կանաչ նշանով՝ հաստատելով, որ սա հավելվածի աջակցության պաշտոնական հաղորդակցման ալիքն է։

Instagram-ը նույնպես նոր գործառույթ ունի: Այն կոչվում է «Ավատարներ»: Այս մասին հայտնում է Big Geek-ն Instagram-ի էջում: Նախկինում ավատարները հասանելի էին միայն հարթակի որոշ օգտատերերի համար։

«Ավատար» գործառույթը թույլ է տալիս Apple-ի գաջեթներում ստեղծել Memoji-ի նման ավատար: Այն ակտիվացնելու և հարմարեցնելու համար հարկավոր է գնալ պրոֆիլ, ընտրել «Կարգավորումներ» - «Հաշիվ» և ընտրել «Ավատարներ»: Այնուհետև  պետք է կերպարին «հարմարեցնել» ավատարը՝ ելնելով նրա արտաքինից՝ մաշկի գույն, աչքեր, վարսեր, հագուստ և այլն։