Logo

Բախտն այսօր կարող է ժպտալ iPhone ունեցող բրիտանացիներին, եթե նրանցից մեկը շահի դատը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:01 / 16.06.2022Լրահոս
iPhone-Great Britain

Մեծ Բրիտանիայում iPhone ունեցողներից յուրաքանչյուրը կարող է հարյուրավոր ֆունտ ստեռլինգ ստանալ, եթե սպառողների շահերի պաշտպանության կազմակերպությունն այսօր շահի 750 միլիոն ֆունտ ստեռլինգ պահանջող դատական հայցը. հայցում նշվում է, որ Apple-ն, առանց հաճախորդներին տեղյակ պահելու, դանդաղեցրել է հեռախոսների աշխատանքը:

Տեխնոլոգիական հսկա Apple-ին կարող է ներկայացվել ահռելի հաշիվ, և նա ստիպված լինի iPhone-ի յուրաքանչյուր օգտատիրոջ վճարել հարյուրավոր ֆունտ ստեռլինգ, եթե սպառողների շահերը պաշտպանող ընկերությունը շահի դատը, որը պետք է սկսվի այսօր:

Բոլորի հայացքները կուղղվեն դեպի Սոլսբերի 8 հրապարակ, ուր գտնվում է մրցակցային հարցերով վերաքննիչ դատարանը։ Այնտեղ իրավաբան փորձագետները վճիռ կկայացնեն առաջադրած մեղադրանքով, ըստ որի՝ Սիլիկոնյան հովտի կոնգլոմերատը «խեղդել» է իր սեփական սարքերը:

iPhone-Great Britain-1

Հայցը ներկայացրած շուկայի վերլուծաբան, բրիտանացի Ջասթին Գութմանը պնդում է, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցրել է իր iPhone-ների աշխատունակությունը՝ լուծելու արտադրողականության հետ կապված խնդիրները և կանխելու հին սարքերի հանկարծակի անջատումը:

Սպառողների իրավունքների պաշտպանը հայց է ներկայացրել մրցակցային վերաքննիչ դատարան՝ պահանջելով շուրջ 768 մլն ֆունտ ստեռլինգ վնասի փոխհատուցում Մեծ Բրիտանիայի 25 մլն հին iPhone-ների սեփականատերերի համար:

Նրա իրավական հայցում նշվում է, որ Apple-ը մոլորեցրել է օգտատերերին՝ դրդելով ներբեռնել ծրագրային թարմացումներ, որոնք, ըստ նրա, կբարելավեն որոշ սարքերի աշխատանքը, բայց իրականում կդանդաղեցնեն դրանք:

Բողոքն առնչվում է էներգիայի կառավարման գործիքի ներդրմանը, որը թողարկվել է 2017 թվականի հունվարին iPhone-ի օգտատերերի ծրագրային ապահովման թարմացման մեջ։ Այն թողարկվել է դանդաղեցնելու հնացած մարտկոցներով iPhone-ների աշխատանքը, որոնք, հնարավոր է, դժվարացել են գործարկել iOS-ի վերջին ծրագրերը: Նպատակ են ունեցել այդ կերպ կանխել սարքի հանկարծակի անջատումները: