Logo

Իտալիան VNews-ի աչքով․ Գնա՞նք Հռոմ

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 24.09.2020Travel
Բացառիկ
120094282 331801841378377 5459309866848297224 n - Իտալիան VNews-ի աչքով․ Գնա՞նք Հռոմ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Վերածննդից հետո  գրեթե բոլոր պապերը   400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ  գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։

Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում։  Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք: Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է և՛ տարածքով և՛ բնակչությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնապես այն ինքնիշխան չէ, բայց ինքնիշխանությունը գտնվում է պապականության ձեռքում։

Հռոմը ՝ ինչպես Իտալիայի այլ քաղաքներ պահպանում է իր պատմական տեսքը, ոչ մի քար չի կարելի շարժել տեղից առանց պետության համաձայնության։ Հռոմի գլխավոր խորհրդանիշերից մեկը Կոլիզեյը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է,  այն համարվում է աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Կոլիզեյի կառուցումը սկսվել է մ․թ 57 թ-ին։ Համարվում է, որ Կոլիզեում կարող է տեղավորել մոտավորապես 50,000 – 80,000 հանդիսատես։  Հռոմի ամենատուրիստական վայրերից մեկն էլ Տրևիի շատրվան է,  ան ոչ միայն Իտալիայի այլև ամոբղջ աշխարհի ամենահայտնի շատրվանն է։ Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Ինձ , ինչպես ևա յստեղ գտնվող շատ զբոսաշրջիկների նույնպես գրավեց այդ միտքը և ես  էլ  փորձեցի մետաղադրամ նետել։

Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։ Քաղաքային ծառայողները տարեկան շատրվանից «որսում են» մոտավորապես 700000 եվրո: Գումարն օգտագործվում է Հռոմում կարիքավորների խանութի համար։

Հռոմը լի է տարբեր ազգերի և հետաքրքիր մարդկանցով, այստեղ ամեն քայլափողի կարելի է տեսնել այլազգիների ովքեր գումար են վաստակում աչպարարությամբ, կամ էլ առ ու ծախով են զբաղված , իսկ այդ ամենին        իտալացիները նայում են լուռ և հանգիստ երբեմն էլ վայելելով ավանդական պիցցան։