Logo

Իվան Ուրգանտը պատրաստվում է ընտանիքի հետ մշտապես տեղափոխվել Իսրայել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:10 / 05.04.2022Լրահոս
Իվան Ուրգանտ

43-ամյա հեռուստահաղորդավարը ճամպրուկային տրամադրություն ունի և պատրաստվում է ընտանիքն այլ երկիր տանել։

Փետրվարի վերջին շատ աստղեր սկսեցին լքել Ռուսաստանը։ «Հեռացումը» զանգվածային էր․ երկիրը լքեցին Քսենյա Սոբչակը, Ինգեբորգա Դապկունայտեն, Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը, Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, այլք։ Այդ թվում՝ Իվան Ուրգանտը։

Հեռուստահաղորդավարն անմիջապես հայտարարեց, որ ոչ թե փախչում է Ռուսաստանից, այլ արձակուրդ է գնում և անպայման կվերադառնա։ Եվ վերադարձավ։ Այս մասին նախ հայտարարեց նրա հայրը, իսկ հետո լուրը հաստատեց Քսենյա Սոբչակը։ 

Իվան Ուրգանտ 1

«Իվանը վերադարձավ Մոսկվա և բանակցություններ վարեց Կոնստանտին Էռնստի (Առաջին ալիքի գլխավոր տնօրեն) հետ։ Նրանք խոստանում են վերսկսել Urgant ծրագիրը, բայց ինչ-որ այլ ձևաչափով»,- ասաց Քսենյան:

Միայն թե՝ վաղ է ուրախանալ։ Պարզվում է, որ Ռուսաստան վերադարձը կարող է ոչ թե մշտական, այլ ժամանակավոր բնույթ կրել։ Ինսայդերները պնդում են, որ հեռուստահաղորդավարը սկսել է վաճառել իր էլիտար անշարժ գույքը և ցանկանում է ընտանիքի հետ մշտական բնակության մեկնել Իսրայել։Իվան Ուրգանտ 2

 

Teleprogramma հրատարակությունը հայտնում է, որ Իվանն այժմ Իսրայելում է՝ ընտանիքի համար «միավորումը» պաշտոնական դարձնելու նպատակով։ Դա կարող է օգնել նրա ընտանիքին պարզեցված սխեմայով քաղաքացիություն ստանալ, քանի որ հեռուստահաղորդավարն արդեն ունի Իսրայելի քաղաքացիություն։
Խոսակցություններ կան նաև, որ Ուրգանտը եկել է Մոսկվա և ակտիվ բանակցություններ է վարում Գորկի-10-ում իր ամառանոցի և Մոսկվայում բնակարանների վաճառքի շուրջ: Դրան զուգահեռ նա բնակարան է փնտրում Վրաստանում և Իսրայելում։