Logo

Ռոտերդամում 1927 թվականի կամուրջն ապամոնտաժվելու է Ջեֆ Բեզոսի զբոսանավի պատճառով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:30 / 04.02.2022Լրահոս

Կոնինգսհավեն 1

Ռոտերդամի իշխանությունները որոշել են ապամոնտաժել 1927 թվականի Կոնինգսհավենի կամրջի մի մասը, որը հայտնի է նաև որպես De Hef (քաղաքի խորհրդանիշներից մեկը), որպեսզի այդ հատվածով անարգել կարողանա անցնել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նոր զբոսանավը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Հոլանդական Oceano ընկերությունը, որը կառուցում է 127 մետր երկարությամբ և 40 մետր բարձրությամբ Y721 զբոսանավը, համապատասխան խնդրանքով դիմել էր իշխանություններին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոփոխությունը գործարարի համար կարժենա 500 մլն դոլար։

Շինարարության ավարտից հետո Y721-ը կդառնա աշխարհի ամենամեծ առագաստանավը։

Բեզոսը կվճարի կամրջի մի մասը քանդելու համար, որը վնասվել էր 1940 թվականին ռմբակոծության ժամանակ, իսկ ամբողջությամբ վերականգնվել 2017 թվականին։ 

Ռոտերդամի քաղաքապետարանից հայտնել են, որ իրենք համաձայնել են ապամոնտաժել կամուրջը, քանի որ ծով տանող միակ ճանապարհն անցնում է դրանով, ինչպես նաև գնահատել են տնտեսական շահույթը։

«Մի կողմից այս կամրջի կառուցման հետ կապված տնտեսական նշանակությունն ու զբաղվածությունը, մյուս կողմից՝ մեր մտահոգությունը կամրջի նկատմամբ»,- մեկնաբանել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Կամրջի մի մասի ապամոնտաժումն ու վերականգնումը նախատեսվում է իրականացնել ամռանը: