Logo

Ջորջո Արմանին կլինի «Նապոլիի» մարզահագուստի դիզայները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.06.2021ՍՊՈՐՏ
Արմանին կլինի Նապոլիի մարզահագուստի դիզայները - Ջորջո Արմանին կլինի «Նապոլիի» մարզահագուստի դիզայները

«Նապոլին» հաջորդ մրցաշրջանում տեխնիկական հովանավոր չի ունենա՝ հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ակումբը որոշել է հրաժարվել Kappa ընկերության հետ համագործակցությունից, որը մեկնարկել է 2015 թվականին:

«Նապոլին» գալիք մրցաշրջանում ելույթ կունենա սեփական ապրանքանիշի ներքո, իսկ մարզահագուստը կնախագծի հայտնի մոդելյեր Ջորջո Արմանին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: