Logo

«Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 29.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
marek hamsik napoli 3212054 - «Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

Եվրոպայի առաջնությունում չկա ավելի հստակ բան , քան Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթներն ու Մարեկ Համշիկի սանրվածքը։ Սլովակիայի հավաքականի ավագը ավելի քան 10 տարի չի փոխում իր իմիջը։ Ժամանակ առ ժամանակ փոխվում է միայն սանրվածքի երկարությունը և խտությունը: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Համշիկն ամբողջ կյանքում այդպիսի տեսք է ունեցել, սակայն իրականում այդպես չէ։

2004 թվականին Մարեկ Համշիկն ընդունեց Իտալիայում խաղալու հրավերը։ Տաղանդավոր ու կպչուն կիսապաշտպանին հրավիրեց «Բրեշիան», որտեղ պետք էր ուշադրության կենտրոնում գտնվող նոր ֆուտբոլիստ. Ռոբերտո Բաջոն նոր էր ավարտել կարիերան։ Համշիկը երիտասարդ էր, սակայն ընդունեց մարտահրավերը։

2Cb3 772qRJ l 960x720 - «Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

Իհարկե, ապրելով Իտալիայում, հնարավոր չէ չլինել մոդայիկ։ Համշիկը սկսեց հետևել իր զգեստապահարանին, կրել իտալական նորաոճ հագուստ և հաճախել աշխարհում հայտնի իտալական բարբեր-շոփեր։ «Բրեշիայում» խաղալու տարիներին նա տպավորեց թոփ ակումբների ներկայացուցիչներին։ Ամենից արագն արձագանքեցին Նեապոլում։ Աուրելիո դե Լաուրենտիսը գնաց ռիսկի ու իր թիմ բերեց ֆուտբոլիստի, որի մասին կարծիքները հակասական էին։

Մարեկ Համշիկը փակում էր կիսապաշտպանության բոլոր դիրքերը։ Հիմնականում նա պատասխանատու էր կենտրոնական գոտու համար։ Մասնագետների որակմամբ՝ Համշիկից գնդակ խլելը գործնականում անհնար էր, իսկ նրան շրջանցելը՝ վտանգավոր կարող էր լինել կյանքի համար. սլովակ ֆուտբոլիստը երբեմն բռնկվում էր ու գնում էր չպատճառաբանված կոշտ պայքարի ու խախտում էր կանոնները։ Նրան տարբերող տեսք, շարմ ու յուրահատկություն էին հաղորդում անհնազանդ մազերը։

24807 gallery - «Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

2007-ին կայացավ Համշիկի տեղափոխությունը «Նապոլի»։ 2009-ին կիսապաշտպանի մտքով չէր էլ անցնում, որ մի օր կունենա այնպիսի սանրվածք, որի մասին կխոսի ամբողջ Եվրոպան։ Աստիճանաբար հարմարվելով Իտալիային՝ Համշիկը կիսով չափ ճաղատանում էր, մի օր խաղադաշտ դուրս եկավ «բանակային»՝ 0-ով կտրած մազերով։ Ամեն ինչ փոխեց 2009 թվականի հոկտեմբերի 31-ը։

Այդ օրը «Նապոլիի» մրցակիցը դեռ վերջնական չուժեղացած «Յուվենտուսն» էր։ Մեկնարկային 7 խաղում 4 պարտություն կրած «Նապոլին» մարզիչ էր փոխել. Ռոբերտո Դոնադոնիին փոխարինած Վալտեր Մացարին ստեղծեց թիմ, որը չունենալով թոփ ֆուտբոլիստ, քարուքանդ էր անում գրանդներին։ «Յուվեի» հետ արտագնա խաղում էլ նույն պատկերն էր։ Նեապոլյան ակումբը 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Խաղի հերոսը դարձավ Մարեկ Համշիկը, որը դուբլ գրանցեց։ Այդ օրը Համշիկը խաղում էր վախենալու իրոկեզով։

950934 19607481 2560 1440 960x540 - «Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

Համշիկն այդ սանրվածքը համարեց «բախտավոր» ու սկսեց խաղալ այդպես։ «Այս սանրվածքը հեշտ է կարգի բերել, պարզապես մի քիչ գել է պետք », -գրել է Մարեկը իր «Մարեկիարո» գրքում: Համշիկի սանրվածքի հեղինակը նրա  վարսավիր Ռենոն է: Նա առաջարկեց սանրվածքն ավելի արտահայտիչ և նույնիսկ ավելի հիշարժան դարձնել. սրել ճակատի ծայրը և սափրել մազերը կողքերից։ Իր հարցազրույցներում նա շատ է անդրադարձել իր սանրվածքին։ Իրոկեզ ունենալու իրական պատճառները պարզելու համար պետք է գնալ հետ՝ մանկություն։

«Մայրս ասում էր,  որ ես չենթարկվող  մազեր ունեմ, և երբ դրանք երկարում են ես վայրենի եմ դառնում։ Ես համեստ տղա էի, շատ հնազանդ։ Ես միշտ անում էի ծնողներիս ասածը: Բայց, երբ նայեցի հայելու մեջ՝ հասկացա, որ ինձ ամենևին դուր չի գալիս ստանդարտ սանրվածք: Մի օր Լավեսին տարավ Ռինոյի մոտ, որը տեսավ վայրենու գծեր ու  համապատասխան սանրվածք ստացավ։ Ես նման էի վայրենի կենդանու: Ինձ դա դուր եկավ», – պատմել է Համշիկը։

Սանրվածքի կախարդական ուժի մասին Համշիկը սկսեց խոսել 2011/12 մրցաշրջանի ընթացքում։ Այդ տարի նեապոլյան ակումբը  նվաճեց Իտալիայի գավաթը։ Համշիկը, խոստացել էր թիմակիցներին՝ հաղթանակի դեպքում սափրելու է գլուխը։ Այդպես էլ եղավ։ Հաջորդ՝ 12/13 մրցաշրջանից առաջ «Նապոլին» անցկացրեց մի շարք ընկերական խաղեր, որոնց ընթացքում Համշիկը ոչ մի գոլ չխփեց։

hamsik 3 - «Կախարդական իրոկեզը». Մարեկ Համշիկն ու հաջողություն բերող սանրվածքը 

«Հասկացա, որ նոր սանվածքով չեմ խաղում այնպես, ինչպես առաջ էր։ Ինձ պետք էր իմ իրոկեզը։ Ես պատրաստ էի ամեն ինչի, միայն թե մազերս շուտ երկարեին։ Նույնիսկ ամբողջ գումարս կտայի դրա համար։ Ինձ պետք էր գոլ խփել։ Ես դրանով էի ապրում։ Երբ սանրվածքս դարձավ սովորական, պատրաստ էի ուրախությունից ցատկոտել», – ժպիտով հիշում է Համշիկը։

Համշիկի իրոկեզը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում՝ երբեմն կարճ է երբեմն երկար, այնուամենայնիվ այն շարունակում է հաջողություն բերել կիսապաշտպանին։ Այն դարձել է սլովակական ֆուտբոլի ամենահաջող ու հայտնի դեմքի այցեքարտը։ Ուրախալի է, որ ֆուտբոլիստին հիշում են ոչ թե հենց սանրվածքի, այլ ՆԱԵՎ սանրվածքի շնորհիվ, քանի որ Համշիկն այն խաղացողներից է, որը կտպավորեր բոլորին՝ նույնիսկ ունենալով միջին վիճակագրական սանրվածք։ Բայց նա ճիշտ կողմնորոշվեց ու իր յուրահատուկ խաղաոճին ու տաղանդին գումարեց նաև սուպեր-իրոկեզը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: