Logo

Կալիֆորնիան հայտնվել է անտառային հրդեհների «ճիրաններում» (լուսանկարներ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:27 / 11.02.2022Լրահոս
Կալիֆորնիա-հրդեհներ
Հարավային Կալիֆորնիայում ռեկորդային տապի և երաշտի հետևանքով խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրդեհներից մեկը բռնկվել է Լագունա Բիչում, հրդեհները տարածվել են նաև Լոս Անջելեսի շրջանում։ Ուժեղ քամին նպաստում է հրդեհների տարածմանը։ 

Հրդեհը տարածվել է մոտ 60 հա տարածքի վրա։ Հրդեհի հետևանքով երկու տուն է այրվել։ Անտառային հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 200 հրշեջ։ Շոգ և չոր եղանակը Կալիֆորնիայում կպահպանվի նաև հաջորդ ամիս, ինչը կհանգեցնի ավելի լուրջ հրդեհների:

fire in California 2

fire in California 2

fire in California 3

fire in California 4