Logo

Կապիկի ծաղկով վարակվածների մեծ մասը տղամարդիկ են․ ԱՀԿ-ն ներկայացրել է, թե ինչու 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:41 / 06.06.2022Լրահոս
կապիկի ծաղիկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է կապիկի ծաղկի հաստատված 780 դեպքի մասին այն երկրներից դուրս, որտեղ հիվանդությունը, սովորաբար, տարածված է:

Մայիսի 13-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դեպքեր են հայտնաբերվել 27 երկրում: Վարակվածների մեծ մասը, ըստ ԱՀԿ-ի հրապարակման, տղամարդիկ են, որոնք սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ։

207 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում՝ 156, Պորտուգալիայում՝ 138, Գերմանիայում՝ 57։

Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն հայտնել էր 257 դեպքի մասին, գրում է BBC-ն։