Logo

Կարաոկե խոսափողներ Tesla-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:55 / 01.02.2022Լրահոս

new TeslaMic

Tesla ավտոարտադրող ընկերությունը թողարկել է TeslaMic կարաոկե խոսափողներ, որոնք արտադրված են մեքենաներում օգտագործելու համար:

Աքսեսուարը, որը ներկայում հասանելի է դեռևս Չինաստանում, թողարկվել է Leishi KTV կարաոկե հավելվածի թարմացված ծրագրի հետ:

The Verge-ի տվյալներով՝ TeslaMic-ը հասանելի է 189 դոլարով: Օգտատերերը, ում հաջողվել է գնել TeslaMic-ը, սոցցանցերում սկսել են վաճառել դրանք մի քանի անգամ ավելի թանկ գնով։