Logo

Քենդալ Ջենները նկարահանվել է Messika արշավում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:29 / 18.01.2022Լրահոս

kendal jener 1

Քենդալ Ջենները նկարահանվել է ֆրանսիական Messika ոսկերչական ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ Այս մասին հայտնում է WWD-ն։

Ֆոտոշարքի վայրը Ֆրանսիայի հարավն էր։ Ջենները հայտնվել է մի քանի կերպարում՝ թաց կոստյումով, լողազգեստով և մարգարտյա կապույտ տոպով։ Լուսանկարիչը Քրիս Քոլն էր, որն աշխատել է Վիկտորյա Բեքհեմի և այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Moncler-ը և Saint Laurent-ը:

«Ես շատ ուրախ եմ, որ Messika-ն ինձ է ընտրել իրենց նոր հավաքածուի համար։ Բրենդի զարդերն ինձ հիշեցնում են Փարիզը, որն իմ սիրելի քաղաքներից է։ Նկարահանումների ժամանակ ես այնքան գեղեցիկ իրեր եմ տեսել, որոնք ինձ օգնել են լիովին գնահատել վարպետությունը, որն արտացոլվում է նույնիսկ փոքր ականջօղում», - ասել է Քենդալը:

Վալերի Մեսսիկան իր հերթին խոսել է Ջենների մասին՝ որպես կնոջ, որը ոգեշնչում է իրեն իր անհատականությամբ և նոր սերնդին արտացոլող թոփ մոդել լինելով:

kendal jener 2

kendal jener 3

kendal jener 4