Logo

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.07.2021ՍՊՈՐՏ
Carlo Ancelotti Real Madrid 1040x572 1 - Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է հեռանալ «Նապոլիից»:

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որն ավելի վաղ աշխատել է Նեապոլը ներկայացնող թիմում ու շատ լավ է տեղյակ Կուլիբալիի կարողություններին:

Ինչ վերաբերում է «Նապոլիին», ապա այն չի պատրաստվում իր ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 60 մլն եվրոյից պակաս գումարով ու առանձնապես ցանկություն չունի բաժանվելու իր առանցքային խաղացողներից մեկից:

Սենեգալցին Ա սերիայի նախորդ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել:

Մադրիդի «Ռեալից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացել են կենտրոնական պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը։

Անչելոտին որոշում է կայացրել Իսկոյի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: