Logo

Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 20.04.2021Հոդվածներ
1 9 1 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Հաճախ ենք լսում «սա դասական է», «կլասիկա»՝ մեզ համար հեղինակավոր ինչ-որ բանի մասին արտահայտվելիս:

Ո՞ր ոճն է դասական համարվում, և ինչու՞ է այն հարատև: Ինչո՞վ է դասական ոճը տարբերվում խիստ կամ գրասենյակային ոճից: Եվ ինչու՞ են մարդիկ սխալաբար կարծում, որ դասականը ձանձրալի է:

Յուրաքանչյուր նոր սերնդի համար դասականները տարբերվելու են նախորդ սերնդի իդեալներից, այնուամենայնիվ տարբերություններն այդքան նկատելի չեն:

Դասական ոճը կայացած, ժամանակի ընթացքում փորձված կերպար է. զարմանալի չէ, երբ անորոշ իրավիճակում մենք մշտապես ընտրում ենք դասականը: 

bec1bc00 c5ef 11e3 8351 f5db676af6a5 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Դասական ոճ ասելիս հասկանում ենք՝

Պարզ լակոնիկ ձևածք, քիչ դետալներ

Ընդգծված էլեգանտություն

Մոնոխրոմ երանգներ (սովորաբար չեզոք և պաստելային, պայծառ երանգը ևս թույլատրվում է) կամ երկրաչափական կամ ոչ մեծ ծաղկային նախշերի օգտագործում (վանդակավոր, պուտիկավոր, ժապավեն, սև-սպիտակ համադրություն) 

Բնական նյութեր և գործվածքներ՝ բուրդ, բամբակ, մետաքս, ատլաս, թավիշ, մորթի

Լակոնիկ, ոչ մեծ ու աչքի ընկնող աքսեսուարներ

Max Mara 2 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Դասական հագուստը կարող է նաև տոնական լինել. չի թույլատրվում ներկայանալ կորպորատիվ երեկույթի և աշխատանքի նույն հագուստով՝ նույնիսկ դասական հագուստի դեպքում:

Տարբերակվում է նաև սպորտային-դասական ոճը: Սա, թերևս, դասական ոճի միակ ուղղությունն է, որը թույլ է տալիս կրել որակյալ ջինսե տաբատ: Սպորտ-դասական ոճի հավաքածուները տարբերվում են սովորական սպորտային հագուստից հատուկ դասական հագուստին բնորոշ դետալների առկայության շնորհիվ: Նկարում տարբերությունն ակնհայտ է՝

sportivno klassicheskij stil odezhdy - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Դասական ոճի հագուստի ամենատարածված տեսակներն են՝

Վերարկուներ՝ ուղիղ կամ կոնքային հատվածում նստեցված ձևածքով

Կոստյում՝ նախատեսված տղամարդու և կնոջ համար: Կանայք կարող են տաբատը փոխարինել նաև կիսաշրջազգեստով

Վերնաշապիկ 

Ուղիղ ձևածքով տաբատ

Բաճկոններ, ժիլետներ 

3b19705d4b934ae971ae1a5d5d98d15e - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Իսկ հիմա պարզենք, թե ինչպես կարելի է «խաղալ» դասականների հետ, որպեսզի այն «ձանձրալի» բառի հետ ոչ մի առնչություն չունենա՝

ժիելտ և «ճարտարապետական» ​​վերնաշապիկի համադրություն

Preppy ոճի անբաժանելի տարրը, որն ի հայտ է եկել 1940-ականների ամերիկյան քոլեջներում ՝ համատեղելով բիզնես հագուստն ամենօրյայի հետ , վերջին տասնամյակների ընթացքում ​​ավելի շատ օժանդակող աքսեսուար էր, քան հագուստի հիմնական մաս: Այնուամենայնիվ, 2020 թվականից ի վեր ժիլետը վերադարձել է համաշխարհային պոդիումներ, որտեղ դիզայներներն տարբեր  փորձարկում էին անում՝ հավես համադրություններ ստեղծելու նպատակով: Այս տարի ժիլետը մեշամասամբ համադրվում է ոչ թե դասական, այլ կարճ թևերով «ճարտարապետական» ​​վերնաշապիկի հետ, ինչը պատկերն ավելի թարմ և անկաշկանդ է դարձնում:

756182974117248 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը                 2222 1 960x1187 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Ջինսե բաճկոն և դասական տաբատ

Ջինսերն օգնում են կոտրել կերպարի գաղափարական խստությունն ու շքեղությունը: Այս երկուսը 50 տարի անց էլ կլինեն արդիական:

Վերնաշապիկ և շապիկ

Սպիտակ վերնաշապիկը ոչ պակաս հավերժական համադրություն է: Պոդիումի վերջին միտումները թելադրում են վերնաշապիկի սիմբիոզը վզնոցով` պատրաստված մարգարիտներից և գույնզգույն ուլունքներից: Համադրվելով նույն երանգի շապիկի հետ՝ ստեղծում են գերժամանակակից մոնոխրոմ կերպար:

756182976725469 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը

Բաճկոն + մանր ուլունքներով վզնոց

Կարդիգանը վերադարձել է նորաձևություն և վստահաբար կշարունակի երկար մնալ: Իսկ ուլունքները մեզ տանում են հիշողության գիրկը՝ դեպի դպրոց, ճամբար: Այս երկուսի համադրությունը հիանալի կերպով ընդգծում է կանացիությունը՝ հիշեցնելով ռետրոն իր ամբողջ հմայքով:

756182977956847 960x1440 - Կերպար, որը ժամանակ չի ճանաչում. Ինչպես համադրել դասական հագուստը