Logo

Քեթի Փերին վերաթողարկում է իր կոշիկի ապրանքանիշը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:14 / 30.03.2022Լրահոս
Քեթի Փերի

Երգչուհի Քեթի Փերին վերաթողարկում է իր կոշիկի ապրանքանիշը՝ Katy Perry-ն: Գարնանային նոր հավաքածուն կրկնակի շատ նոր մոդելներ կունենա: Այս մասին հայտնում է WWD-ն։

Նոր շարքը բաղկացած է 19 զույգ կոշիկից, որոնք բաժանված են երկու թեմայի՝ ծաղիկներ և ծովափ։ Հավաքածուում կարող եք գտնել բարձր պլատֆորմով կոշիկներ, մոկասիններ, սանդալներ և սպորտային կոշիկներ: Մոդելները պատրաստված են էկոլոգիապես մաքուր վեգան կաշվից և զարդարված ծաղկային զարդանախշերով:

Կոշիկի հավաքածուի ստեղծման հարցում երգչուհու գլխավոր գործընկերը Global Brands Group-ն էր, որը համագործակցում է հայտնիների և նորաձևության ապրանքանիշերի՝ Ջենիֆեր Լոպեսի, Դեյվիդ Բեքհեմի, Calvin Klein-ի, New Balance-ի և այլոց հետ։

Քեթի Փերի 2022