Logo

Քեյթ Միդլթոնի 9 հրաշալի կերպարները, որոնք ապացուցում են՝ նա վերածվել է իսկական արքայադստեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:20 / 29.04.2022Լրահոս
Քեյթ Միդլթոն-2022

Քեյթ Միդլթոնն ավիակարգավարի դուստր է՝ առանց ազնվական տիտղոսի։ Թագավորական ընտանիքում աղջիկը սկզբում սխալներ թույլ տվեց նորաձևության առումով, և դաժան մամուլը չներեց նրան ոչինչ։ Նրա գեղջուկ ոճով Vogue-ի ֆոտոշարքը անխնա քննադատեցին: Ժամանակի ընթացքում, սակայն, Քեյթն աճեց, և այժմ նա թագավորական տեսք ունի ինչպես երեկոյան, այնպես էլ ամառային հագուստով։

Vnews-ը ցուցադրում է Քեյթի կերպարները․ Կարիբյան շրջագայությունից՝ սպորտային շորտերից, մինչև զարմանահրաշ «Մոխրոտի զգեստ»:

Հոլիվուդի փայլը

Кейт Миддлтон-1

Քեյթ Միդլթոնի փայլուն, վառ վարդագույն զգեստը (Vampire's Wife-ից) դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը Քեմբրիջի դուքսերի՝ Կարիբյան շրջագայության ժամանակ: Հագուստը համալրված է էթնիկ նախշերով կլաչով և արծաթագույն սանդալներով։ Լրատվամիջոցներն այդ կերպարն անվանել են «հոլիվուդյան»։ Հանդերձանքը նաև իսկական իրարանցում և վիճաբանություն առաջացրեց թագակիրների երկրպագուների շրջանում: 

«Ինչպես միշտ, նա՛ է կրում զգեստը, ոչ թե զգեստը՝ իրեն։ Եթե հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ»,- գրել են Քեյթի կողմնակիցները։ 

«Նա շքեղ տեսք ունի, բայց չափազանց փայլուն է»,- ասել են նրանք, ում դուր չի եկել կերպարը:

«Մոխրոտի զգեստը»

Кейт Миддлтон-2

Այս զգեստը Քեյթը կրել է երեկոյան հյուրընկալություններից մեկի ժամանակ։ Phillipa Lepley-ի գլուխգործոցը հիանալի սազում էր նրա կառուցվածքին, իսկ կապույտ գույնը հաճելիորեն հակադրվում էր տանտիրուհու արևայրուքով մաշկին։ Հետաքրքիր ակցենտ էին ուսերի կապիչները։ Լրագրողներն այդ հանդերձը համեմատել են Մոխրոտիկի զգեստի հետ։ 
«Նա իրական տեսք ունի՝ ի տարբերություն այդ բոլոր կինոդերասանների»,- գրել են Քեյթի երկրպագուները։

Ռետրո

Кейт Миддлтон-3

Քեյթը հայտնի է նրանով, որ կրում է հնաոճ հագուստ՝ համադրելով այն նորի հետ։ Նա կրում էր այդ կարմիր բաճկոնը դեռևս ուսանող տարիներին, և համաձայնեք՝ այն հիանալի համադրվում է սպիտակ տաբատի և սպիտակ ու ոսկեգույն սանդալների հետ:

Էկոֆրենդլի

Кейт Миддлтон-4

Քեմբրիջի դուքսերն այցելել են կակաոյի մշակման ֆերմա։ Ի հակադրություն երեկոյան զգեստների, այնտեղ արքայազն Ուիլյամի կնոջը տեսնում ենք հարմարավետ ամառային հանդերձով։ Այդ կապույտ ծաղկավոր Tory Burch-ի զգեստն առանձնանում է շերտավոր միդի կիսաշրջազգեստով, կարճ թևքերով և դեկոլտեով: Ի դեպ, Քեյթի երկրպագուները բուտիկներից արդեն սրբել են այս զգեստը։

Кейт Миддлтон-5

Քեյթը ամբողջացրել է իր արևադարձային տեսքը էթնո ոճի կապույտ ականջօղերով։ Նկատե՞լ եք սանդալները։ Դրանք պատրաստված են վերամշակված նյութերից։ Դքսուհին հայտնի է շրջակա միջավայրի պաշտպանությանն իր աջակցությամբ։ Ի դեպ, թագավորական ընտանիքի ներկայացուցիչների մոտ հազվադեպ են նկատվում բաց մատներով կոշիկներ։ Ընդհանուր առմամբ, Քեյթը ոչ ֆորմալ տեսք ուներ այդ օրը։

էթնո ոճով

Кейт Миддлтон-6

Ահա ևս մեկ մեծ էթնիկ ոճի կիսալուսնային ականջօղեր, որոնք ուշադրություն են գրավում: Կերպարը թարմ, աշխույժ և նույնիսկ մի փոքր ժիր է ստացվել։
Համարձակ և սպորտային

Համարձակ և սպորտային

Кейт Миддлтон-7

Այստեղ զույգը Բահամյան կղզիներում մասնակցել է առագաստանավային ռեգատայի։ 10 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ 40-ամյա դքսուհին հանրության առաջ շորտեր է հագնում։ Մենք չենք կարող չնկատել Քեյթի հիանալի կազմվածքը:

Նուրբ անանուխ

Кейт Миддлтон-8

Այս կերպարը շատ նուրբ է։ Անձրևը կարծես հատուկ է տեղում՝ հիանալի նկարներ անելու պայմաններ ստեղծելով լուսանկարիչների համար։ Self-Portrait-ի անանուխի կանաչ ծալքավոր զգեստը համակցված է սպիտակ կոշիկների հետ:

80-ականների ոգով

Кейт Миддлтон-9

Այստեղ դքսուհին կրում է Alessandra Rich-ի դեղին պրինտով զգեստը։ Այն ոգեշնչված է 1980-ականներով․ զգեստը հագեցած է գոտկատեղի դարձերով, փքված թևքերով և կանացի մատիտ-շրջազգեստով: Գոտկատեղն ընդգծված է թանկարժեք քարերով զարդարված գոտիով։

Նրբագեղ ժանյակ

Кейт Миддлтон-10

Ջամայկայում վերջին օրը Քեյթը կրել է Alexander McQueen-ի քառակուսի վզով ժանյակավոր զգեստ: Մոնոխրոմ տեսքը համալրվել է կոշիկներով և գլխարկով։ Թվում է, թե այստեղ նրա տեսքը հիշեցնում է երիտասարդ թագուհի Էլիզաբեթի արտաքինը։