Logo

Խոզի սրտի փոխպատվաստման տեխնոլոգիաների մատակարարի բաժնետոմսերն աճել են 15% -ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:11 / 12.01.2022Լրահոս

Հունվարի 11-ի տվյալներով շվեդական Xvivo Perfusion AB ընկերության բաժնետոմսերը, որը մշակել է մարդու խոզի սրտի փոխպատվաստման տեխնոլոգիա և սարքավորում, աճել են 15%-ով՝ հասնելով 291.5 SEK-ի:

Նախկինում քիչ հայտնի ընկերության բաժնետոմսերի աճը սկսվել է այն բանից հետո, երբ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն։

Ծրագրի հաջողությունը կարող է նոր հնարավորություններ բացել հազարավոր մարդկանց համար, որոնք տարիներ շարունակ սպասել են օրգանների փոխպատվաստմանը: