Logo

Քիմ Քարադաշյանը՝ Ferrari-ի «սև ցուցակում»․ ի՞նչն է բարկացրել հայտնի բրենդին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:48 / 25.05.2022Լրահոս
Քիմ Քարադաշյան-Ferrari

Ջասթին Բիբերից հետո Ferrari-ն «սև ցուցակում» է ընդգրկել միլիարդատեր Քիմ Քարադաշյանին, որին արգելել է սահմանափակ սերիայի մեքենաներ գնել։

Իրապատում շոուի սուպերաստղ Քիմ Քարդաշյանը վերջերս Vogue-ի հետ հարցազրույցի շրջանակում շրջայց է կատարել Կալիֆորնիայում գտնվող իր 60 միլիոն դոլար արժողությամբ Կալաբասաս առանձնատանը, որի ժամանակ ցույց է տվել մանրակրկիտ ընտրված իր շքեղ մեքենաների հավաքածուն: Հետաքրքիր է, որ Քիմի բազմամիլիոնանոց ավտոտնակում ակնհայտորեն քիչ էր Ferrari-ն:  Դե, վերջերս համացանցում շրջանառվող լուրերը հուշում են, որ ամերիկյան հայտնի մեդիաաստղը չի կարող գնել Ferrari, քանի որ նա հայտնվել է իտալական բրենդի «սև ցուցակում»

Դա տեղի է ունենում վերջին լուրերի տաք հետքերով, որոնց համաձայն` կանադացի երգիչ Ջասթին Բիբերին նույնպես Ferrari-ն արգելել է իր մեքենաները գնել՝ դասելով այնպիսի աստղերի շարքին, ինչպիսիք են Ֆլոյդ Մեյվեզերը, 50 Cent-ը և Նիկոլաս Քեյջը: 

Շատ դեպքերում Ferrari-ն ձեռնպահ է մնում նման բաների մասին հրապարակային խոսելուց, եթե գործը չի ավարտվում դատական գործընթացով (այո, Ferrari-ն այդպես է անում): Այս անգամ, սակայն, իտալական սուպերմեքենա արտադրողն իսկապես որոշել է հստակեցնել իր դիրքորոշումը։

Քիմ Քարադաշյան 222

Այսպիսով, Ferrari-ն արգելե՞լ է Քիմ Քարդաշյանին և Ջասթին Բիբերին գնել իր մեքենաները

Լուրերը մասամբ ճիշտ են: Ferrari-ի ներկայացուցիչն իսպանական Marca թերթին հայտնել է, որ իտալական ապրանքանիշն իրականում չի արգելում ֆիզիկական անձանց գնել իր մեքենաները: Այդուամենայնիվ, հայտնի մարդիկ, ինչպիսիք են Քիմը և Ջասթինը, կարող են գնել միայն սերիական Ferrari մեքենաներ, օրինակ` Roma-ն և առաջիկա Purosangue ամենագնացը: Նրանց համար հասանելի չեն լինի սահմանափակ արտադրության մոդելները և բացառիկ Ferrari-ները։ 

«Ferrari-ն իրեն իրավունք է վերապահում որոշումներ կայացնել հատուկ թողարկումների վերաբերյալ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը Marca-ին տված հարցազրույցում։ 

Հայտնի է, որ Ferrari-ն շատ խիստ զննման գործընթաց է իրականացնում հատուկ թողարկված մեքենաների բաշխման ժամանակ:
Փաստացի, անհատը պետք է ունենա մի քանի սերիական արտադրության Ferrari, որպեսզի իրավասու լինի ներկայացնել հայտարարություն սահմանափակ քանակությամբ մոդել գնելու մասին: Ամերիկացի դերասան Ջեյ Լենոն հրապարակավ հայտարարել է այդ գործընթացի նկատմամբ իր դժգոհության մասին և նշել, որ դա է հիմնական պատճառը, որ նա երբեք Ferrari չի ունեցել:

Քիմ Քարադաշյան 333

Ի՞նչ են արել այս հայտնիները, որ Ferrari-ն խաչ է քաշել նրանց վրա

Իրականում, լեգենդար իտալական ապրանքանիշին բարկացնելն այնքան էլ դժվար չէ։ Ferrari-ն շատ լուրջ է վերաբերում իր ապրանքանիշի իմիջին ու դիրքին և ներկայացրել է մի շարք կանոններ և ուղեցույցներ, որոնց պետք է հետևեն իր մեքենաների սեփականատերերը: Այդ պայմանների խախտումը կարող է անմիջապես գրավել սուպերմեքենա արտադրողի ուշադրությունը, և անձը կարող է արգելքի առաջ կանգնել (գոնե, բացառիկ մոդելներ գնելու հարցում): Ինչն ավելի վատ է՝ ընկերությունը կարող է նույնիսկ դատի տալ անձին: Նախկինում դա մի քանի անգամ տեղի է ունեցել։ 

Ջասթին Բիբերը մի քանի բան արեց, որոնք ի վերջո սադրեցին Ferrari-ին, այդ թվում՝ փոփոխեց իր 458 Italia-ն և վաճառեց` առանց Ferrari-ի համաձայնության: Դուք կզարմանաք, որ Ferrari-ն հավանություն չի տալիս այս ամենին: 

Քիմ Քարադաշյան 444

Քիմի դեպքում, սակայն, հստակ հայտնի չէ, թե հատկապես ինչն է զայրացրել Ferrari-ին. չկա որևէ տեղեկություն, որ Քիմն անձամբ է Ferrari-ի սեփականատեր եղել, բացառությամբ 458 Italia-ի, որը 2011 թվականին նրան նվիրել է մալայզիացի մի գործարար: