Logo

Կոլումբիայի ափերի մոտ հայտնաբերվել են միլիարդների գանձեր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:10 / 10.06.2022Լրահոս
գանձեր Կոլումբիայում

Գանձերով լի վայր գտնելը երազանք կլիներ: Կոլումբիայի ռազմածովային ուժերը նման բան են հայտնաբերել՝ վերջերս հրապարակելով կադրեր իսպանական «Սան Խոսե» գալեոնի մասին, որը խորտակվել էր երկրի հյուսիսում ավելի քան 300 տարի առաջ:

Հայտնագործությունը, որն իրավամբ համարվում է նավաբեկության սուրբ գրաալ, հեռուստատեսությամբ պաշտոնական հայտարարության ժամանակ հաստատել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն: Տեսանյութը ցույց է տալիս նավն իր ամբողջ փառքով, որը նկարահանել է երկրի կարիբյան ափից հյուսիս՝ ավելի քան 3000 ոտնաչափ ծովի խորքն ուղարկված հեռակառավարվող մեքենան:

Ըստ տեղեկությունների՝ «Սան Խոսե» նավը խորտակվել է 1708 թվականին՝ բրիտանական նավատորմի հետ ճակատամարտի ժամանակ։ Պատմաբանները կարծում են, որ նավը կարող է պարունակել ծովում երբևէ կորած ամենաթանկ գանձերը։

Բացառիկ կադրերում երևում են նաև ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ, 1655 թվականի իսպանական թնդանոթներ, ինչպես նաև չվնասված չինական սպասք: Բացի դրանից, հայտնաբերվել են ևս երկու նավեր։