Logo

7 օր ինքնամեկուսացման ժամկետ՝ 14 օրվա փոխարեն

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 31.01.2022Լրահոս

Առողջապահության նախարարություն

Պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են  ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: Ինքնամեկուսացման ժամկետը կհաշվարկվի ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից:

Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր: