Logo

Օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ է սահմանվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:46 / 13.01.2022Լրահոս

Անցած 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3.395.785 մարդ. այս թիվն առավելագույնն է համաճարակի ամբողջ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: 

Վերջին մեկ օրվա ընթացքում Covid-19-ից մահացել է 7.7 հազար մարդ, վարակի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 5.5 միլիոնը։ Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 312 միլիոն վարակակիր։

Օրական դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ գրեթե 1.4 միլիոն, այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ֆրանսիան (338.000), որին հաջորդում են Իտալիան (220.000) և Հնդկաստանը (194.000):