Logo

Հունվարին ավելի քան 1000 նոր կրիպտոարժույթ է հայտնվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:21 / 03.02.2022Լրահոս

կրիպտոարժույթ 2

Ըստ Coinmarketcap-ի տվյալների՝ անցած ամիս կրիպտոարժույթների թիվն ավելացել է 1000-ով: Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան 32 նոր նախագիծ է հայտնվում շուկայում։ Կրիպտոարժույթների ընդհանուր թիվն այս տարվա հունվարի վերջին գերազանցել է 17.200-ը։

Անցյալ տարի կրիպտոարժույթների թիվը գրեթե կրկնապատկվել է։ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ թվային արժույթների թիվը կազմել է 8.100, դեկտեմբերի 31-ի դրությամբ ցուցանիշը հասել է 16.200 -ի (տարվա ընթացքում աճել է 99 %-ով)։ 2021 թվականի ընթացքում ամեն օր շուկայում հայտնվում էր 21 նոր կրիպտոարժույթ։

Անցյալ շաբաթ կրիպտո-բորսաներից դուրս է բերվել 1.5 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյին։ Սա կրիպտոարժույթի ռեկորդային շաբաթական արտահոսք է առևտրային հարթակից՝ սկսած 2021 թվականի սեպտեմբերի կեսերից։