Logo

Lincoln-ի նոր էլեկտրական մեքենան օգտագործում է lo-fi ռիթմեր և բուրմունք՝ տրամադրություն բարձրացնելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:25 / 21.04.2022Լրահոս
Lincoln auto

Ford-ին պատկանող բրենդը նախատեսում է մինչև 2025 թվականը ներկայացնել երեք նոր էլեկտրական մեքենա:

Lincoln-ը` Ford-ի շքեղ ապրանքանիշը, հայտարարում է, որ մինչև 2026 թվականը կթողարկի չորս նոր էլեկտրական մեքենա, և մինչ այդ իր համաշխարհային վաճառքի 50 տոկոսը կկազմեն էլեկտրական մեքենաները: Ընկերությունը նաև ներկայացրել է իր Lincoln Star Concept-ը՝ որպես նոր դիզայն ներմուծելու միջոց, որը կսահմանի իր առաջիկա էլեկտրաֆիկացված շարքը:

Lincoln auto 1

Եվ ինչպիսի՜ գաղափար. դռներ, բեռնախցիկ, որը դուրս է սահում գզրոցի պես՝ լրացուցիչ պահեստավորման համար, սենսորային ինտերիերի ամբողջական փաթեթ և նրբագեղ աերոդինամիկ պրոֆիլ, որն ավելի շատ նման է Faraday-ի ապագային, քան Ford-ին: Lincoln Star Concept-ը նախատեսված է որպես «ապաստան» հարուստ էլիտայի համար, որը նախընտրում է վարորդով շրջել ապագայի մեգապոլիսների տարածքներով:

Lincoln auto 2

Լինքոլնն արդեն ամիսներ շարունակ մտածում է իր պորտֆելն էլեկտրաֆիկացնելու ծրագրերի մասին: Ընկերությունը հույս ուներ, որ էլեկտրական ամենագնաց ստեղծելու նպատակով կաշխատեր Rivian ստարտափի հետ, սակայն այդ ծրագիրը չիրականացավ համաճարակի պատճառով: Ավելի ուշ Lincoln-ը դիտարկում էր մինչև 2026 թվականը մարտկոցով աշխատող առնվազն հինգ նոր ամենագնաց թողարկելու հարցը: Դա ներառում է մարտկոցներով էլեկտրական մոդելներ, որոնք կփոխարինեն կամ կլրացնեն Lincoln Corsair-ը, Nautilus-ը, Aviator-ը և Navigator-ը:

Lincoln auto 3

Ավտոարտադրողը հավաստիացնում է, որ գաղափարը կօգտագործի «դիզայն, լույսեր, դիսփլեյներ, հոտեր և ձայներ՝ հաճախորդներին գրավելու համար»: Այն կներառի տրամադրության երեք տարբեր կարգավորում, որոնք միավորում են թվային գրաֆիկան, լուսավորությունը և տարբեր բույրեր՝ օգնելու ուղևորներին ավելի հանգիստ վիճակի գալ:

Lincoln auto 4

Տրամադրության կարգավորումների գործառույթներն այսպիսինն են.

  • Coastal Morning-ն օգտագործում է օվկիանոսի մեղմ ձայները, ծովի մառախուղի բույրը և արևի մեղմ, ջերմ փայլը՝  լուսադեմին լողափում քայլելը նմանակելու համար:
  • Mindful Vitality-ը նախագծված է զգայարաններն աշխուժացնելու համար՝ աշխուժացնող, օպտիմիստական ձայնով, դինամիկ աբստրակտ արվեստի գործերով, թույլ, փայլուն լուսավորությամբ և ծաղկային բույրով:
  • Evening Chill-ն արտացոլում է մթնշաղը երեկոյան հանգստացնող սաունդթրեքով, որը համադրվում է գիշերային երկինք պատկերող տեսանյութի և մնայուն բուրմունքի հետ:

 

Lincoln auto 5

Քանի որ սա պարզապես կոնցեպտ է, Lincoln-ը որևէ մանրամասն չի հայտնում ուժային համակարգի, մարտկոցի, լիցքավորման մասին: Կարելի է ենթադրել, որ շքեղ ապրանքանիշը կաշխատի իր մայր ընկերության՝ Ford-ի հետ։

Lincoln auto 5

Ford-ն արդեն ունի էլեկտրական մեքենաների երկու հարթակ, որոնք կարող են օգտագործվել ապագա շքեղ էլեկտրական ամենագնացների համար: Հնարավոր է, որ ընկերությունը մոտ ապագայում ներկայացնի էլեկտրական Navigator՝ հիմնված F-150 Lightning-ի վրա (հետաքրքիր պատասխան կլիներ GM-ի էլեկտրական Hummer-ին) և Mustang Mach-E-ի վրա հիմնված քրոսովեր: Ավտոարտադրողը հայտարարել է, որ ակնկալում է էլեկտրական մեքենաների և մարտկոցների համար մինչև 2030 թվականը ծախսել 30 միլիարդ դոլար:
 

Lincoln auto 6