Logo

Սպալետին հիասթափված է «Նապոլիի» խաղից

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:36 / 25.02.2022ՍՊՈՐՏ
Լուչանո Սպալետի

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2։4) հետո «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին չի թաքցրել հիասթափությունն իր սաների մրցելույթից։

«Մեզ հաջողվեց ուշքի գալ խաղասկզբում երկու գոլ բաց թողնելուց հետո և կրճատել հաշվի տարբերությունը։ Սակայն ընդմիջումից անմիջապես առաջ երրորդ գնդակը բաց թողեցինք, և ամեն ինչ ավելի բարդացավ։ Մենք անչափ հիասթափված ենք։

Մեծ հաշվով հիասթափություն պատճառեցինք նաև մեր երկրպագուներին։ Խաղից առաջ մեծ ոգևորություն էր նկատվում, զգացվում էր «Մարադոնայի գործոնը», ինչը հրաշալի էր։ Այդ մթնոլորտում ցանկանում էինք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը, բայց, ցավոք, չկարողացանք»,- Սպալետիի մեկնաբանությունը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։