Logo

Լուսնի ամբողջական խավարումը ստեղծել է հազվագյուտ արնագույն գերլուսին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:59 / 16.05.2022Լրահոս
Լուսնի խավարում

Գիշերվա ընթացքում աստղերով տարված մարդիկ տեսել են ապշեցուցիչ և անսովոր տեսարան՝ արնագույն գերլուսին:

Այսօր՝ ժամը 03:30-ից քիչ անց Երկրի ուղեծիրը ցույց էր տալիս, որ մի քանի րոպե մեր մոլորակը գտնվել է անմիջապես Արեգակի և Լուսնի միջև:

Изображение показывает кровавую луну

Այդ ժամանակ Լուսինն ամբողջությամբ Երկրի ստվերի ներքո էր և մուգ կարմիր երանգ էր ստացել։ Այդ գույնն առաջացել էր արևի լույսից, որը Երկրի մթնոլորտի միջով արձակվել է Լուսնի ստվերային մակերեսի վրա:

Լուսնի խավարումը համընկել էր այլ իրադարձության՝ գերլուսնի հետ։ Դա այն վիճակն է, երբ Լուսինը գտնվում է Երկրին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ է թվում:

Изображение показывает суперлуну над храмом Посейдона

Եվրոպայում այս երևույթը տեսանելի էր միայն որոշ ժամանակ՝ կապված լուսնի մայրամուտի սկզբի հետ, բայց Ամերիկայի պարզ երկնքում տեսարանը կատարյալ էր: