Logo

Ինչպես է հնդկուհին վտանգում կյանքը ջրի պատճառով (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:23 / 03.06.2022Լրահոս
Հնդկաստան-2022

Վարակի պես տարածվող տեսանյութը, որտեղ կինը մագլցում է ջրհորի պատը, ընդգծում է ջրի խիստ պակասը Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի մի քանի շրջաններում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն առանց պարանի կամ ամրագոտու իջնում ջրհորը ջրին հասնելու համար: Գուսիա գյուղի բնակիչները ստիպված են եղել նման ծայրահեղ քայլերի դիմել, երբ ջրհորներն ու լճակները ցամաքել են։

Հնդկաստանի մի քանի այլ շրջաններ ևս բախվում են ջրի համանման ճգնաժամի:

Տեսանյութերը, որոնցում հնդիկները վտանգում են իրենց կյանքը ջուր ստանալու համար, հաճախ տարածվում է վիրուսի պես: Ապրիլին նմանատիպ տեսանյութում երևում էր, թե ինչպես է կինն իջնում Մահարաշտրայի ջրհորը ջրի համար:

2019 թվականի համաշխարհային զեկույցում Հնդկաստանը ներառվել է այն 17 երկրների շարքում, որտեղ «ջրային սթրեսը» եղել է «չափազանց բարձր»։

Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը Հնդկաստանը կբախվի ջրի սղության լուրջ խնդրի՝ 30 քաղաք կհայտնվի բարձր ռիսկային գոտում: