Logo

Իսպանիայում 113 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 19.01.2022Լրահոս

Իսպանիայում 112 տարեկան 341 օրական հասակում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։

Սատուրնինոն ծնվել է 1909 թվականի փետրվարի 11-ին, նա տիտղոսակիր էր արդեն անցած սեպտեմբերին։ Իսպանացին և նրա կինը՝ Անտոնինան, ունեն 7 դուստր, 14 թոռ և 22 ծոռ։

1936 թվականին իր փոքր հասակի (150 սմ) պատճառով Սատուրնինոն խուսափել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելուց և սկսել է զբաղվել բիզնեսով՝ զինվորների համար կոշիկ արտադրելով: