Logo

Մալաթիա- Սեբաստիայում իր դռները բացեց Ֆասթ Կրեդիտի 25- րդ մասնաճյուղը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 29.04.2021Նախագծեր
2 - Մալաթիա- Սեբաստիայում իր դռները բացեց Ֆասթ Կրեդիտի  25- րդ մասնաճյուղը

Ապրիլի 28-ին Անդրանիկի 113/6 հասցեում բացվեց Ֆասթ Կրեդիտի «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը, երկրորդը՝ Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում։  Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը:

Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձևաչափը մշակվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։ «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը Երևանում ընկերության՝ արդեն 12-րդ մասնաճյուղն է և 25-րդը՝ Հայաստանում:  Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։ Ընդարձակ և ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում: