Logo

Մարդու և բնության համագործակցությունը․Ժիրայր Մելիքսեթյանի «Քարի լիճը»

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 17.06.2020Կինո
Բացառիկ
ըըըը - Մարդու և բնության համագործակցությունը․Ժիրայր Մելիքսեթյանի «Քարի լիճը»

Դիլիջանից դեպի Իջևան տանող ճանապարհին միշտ կարելի է նկատել դեպի Հովք գյուղ տանող թեք ճանապարհը։ Շատերը աջ ու ձախ են նայում բայց չեն գտնում գյուղը, քանի որ այն թաքնված է ժայռերի արանքում, սակայն հերիք է այդ ճանապարհով վեր բարձրանաս և կտեսնես բնության ու մարդու ստեղծագործությունների համադրությունը՝ Քարի լիճը։

103976542 262861021810215 8207279132299709373 n.jpg? nc cat=106& nc sid=b96e70& nc ohc=2VAAjhGoqz8AX v0jNk& nc ht=scontent.fevn1 4 - Մարդու և բնության համագործակցությունը․Ժիրայր Մելիքսեթյանի «Քարի լիճը»

 

Ժիրայր Մելիքսեթյանին Հայաստանում շատերն են ճանաչում, սակայն քչերը գիտեն թե ի՞նչ է ստեղծել նա։ Տարիներ առաջ երբ պատմում էր ընկերներին թե ինչպես է պատրաստվում քանդել քարը և տեղը լիճ ստեղծել, նրանք ոչ միայն չէին հավատում , այլև քմծիծաղով էին վերաբերվում, սակայն այսօր՝ երբեմնի թերահավատորեն ընդունված մտքերը նա կարողացել է կյանքի կոչել։

104163736 295471428523976 8799436736280018663 n.jpg? nc cat=111& nc sid=b96e70& nc ohc=E0v y3IVUC8AX 7CS7n& nc ht=scontent.fevn1 4 - Մարդու և բնության համագործակցությունը․Ժիրայր Մելիքսեթյանի «Քարի լիճը»

Ժայռերի արանքում ծփում է Քարի լիճը, որի մեջ արդեն հասցրել է բազմացնել տարբեր ձկնատեսակներ։

104475796 1968669166596794 3732007103591906666 n.jpg? nc cat=110& nc sid=b96e70& nc ohc= FK2e 2o bgAX95hpPp& nc ht=scontent.fevn1 4 - Մարդու և բնության համագործակցությունը․Ժիրայր Մելիքսեթյանի «Քարի լիճը»

Լճի շուրջը հանգստյան գոտի է, մարդիկ հանգստանալու են գալիոս ոչ միայն Տավուշի մարզից այլև Երևանից և նույնիսկ արտասահմանից։