Logo

Մարսի վրա հրաբխային ակտիվություն է գրանցվել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:35 / 06.04.2022Լրահոս
Մարս մոլորակ - հրաբուխ

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ Կարմիր մոլորակի որոշակի տարածաշրջանում կրկնվող ցնցումների պատճառը հրաբխային ակտիվությունն է: Այդ մասին հաղորդում է Nature Communications ամսագիրը։

Հետազոտողները գրանցել են սեյսմիկ ակտիվության 47՝ նախկինում չհայտնաբերված երևույթ Մարսի ընդերքում՝ Cerberus Fossae շրջանում, որը մոտ 20 միլիոն տարեկան է: InSight  սարքի միջոցով ստացված տվյալները վկայում են, որ Մարսի կեղևի և միջուկի միջև մագման դեռ ակտիվ է և տեկտոնական պրոցեսներ են տեղի ունենում:

Մարսի ցնցումները հայտնաբերվել են մոտ 350 սոլերի ընթացքում, ինչը համարժեք է Երկրի վրա մոտ 359 օրվա: Սեյսմիկ ակտիվության առկայությունը վկայում է Մարսի խորքերում ապարների կոնվեկցիայի առկայության մասին, որոնց պատճառով դժվար է բացատրել, թե ինչու չկա մագնիսական դաշտ Կարմիր մոլորակի վրա։ Ամենայն հավանականությամբ, կա մեկ այլ մեխանիզմ, որը կանխում է դրա առաջացումը։