Logo

Մասկն առաջարկում է «չնչին վճար» գանձել կառավարություններից և կորպորացիաներից Twitter-ի համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:37 / 04.05.2022Լրահոս
Elon Musk-Twitter

Իլոն Մասկ.  «Twitter-ը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար»

Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերումը դեռ վերջնական տեսքի չի բերվել, սակայն աշխարհի ամենահարուստ մարդը զբաղված է հարթակում հնարավոր փոփոխությունների գաղափարների շուրջ մտածելով: Նրա վերջին առաջա՞րկը. թվիթների համար գանձել կորպորացիաներից և կառավարություններից:

«Վերջիվերջո, մասոնների անկումը նշանակում էր իզուր տալ նրանց քարահատման ծառայությունները», - «Twitter-ը միշտ անվճար կլինի հասարակ օգտատերերի համար, բայց, հնարավոր է փոքր վճար լինի կոմերցիոն և կառավարական օգտատերերի համար»,-գրել է Մասկը Twitter-ում:

Ինչպես հաճախ է լինում Մասկի դեպքում, այդ ծրագիրը պարտավորություններ չունի. տղան պարզապես թվիթ է գրում: Բայց դա համահունչ է հարթակի վերաբերյալ Մասկի՝ նախկինում հնչեցրած գաղափարներին: Անցյալ ամիս Reuters-ը հայտնել էր, որ բանկերին իր ձեռքբերման մասին տեղեկություն առաջարկելով, Մասկն առաջարկել է գումար վերցնել մեդիա ընկերություններից իրեն մեջբերելու կամ իր թվիթները տեղադրելու համար: Յուրաքանչյուր դեպքում տրամաբանությունը պարզ է. Twitter-ը ներկայում անվճար է, մարդիկ ցանկանում են ապրանք, ուստի ինչո՞ւ չգանձել դրա համար:

Քանի որ այս գաղափարները կարող են իրականանալ, ի հայտ են գալիս բազմաթիվ պոտենցիալ խնդիրներ: Մեջբերումների կամ թվիթների տեղադրման համար վճար գանձելու դեպքում  կսահմանափակվի խոսքի ազատությունը, գործարքը կհանգեցնի բոլոր տեսակի վարչական գլխացավերի:

Համեմատության համար ասենք, որ կառավարություններին և կորպորացիաներին թվիթների համար վճարել ստիպելը հեշտ է, բայց դժվար է իրականացնելը: Օրինակ՝ որքա՞ն մեծ պետք է լինի ընկերությունը, որպեսզի գանձեն նրան Twitter-ից օգտվելու համար: Հավանաբար ոչ ոք չի ցանկանա, որ «Կոկա-Կոլա» ընկերությունը վճարի նույն տոկոսադրույքը, ինչ տեղական գարեջրի գործարանը: Կամ՝ վճարի չափը հիմնվելու է բաժանորդների քանակի՞ վրա (որը չի կարող արտացոլել ընկերության չափը), եկամտի՞ (որը պետք է ստուգվի): Իսկ որքա՞ն են գանձելու․ չափից շատ պահանջելով կօտարեն մարդկանց՝ նվազեցնելով ցանցի էֆեկտը։ Միաժամանակ, չնչին վճարն էլ չի ազդի եկամտի վրա: Սրանք առայժմ անլուծելի հարցեր չեն, բայց լուծելն էլ հեշտ չէ։

Ամեն դեպքում, այս ամենն անորոշ ենթադրություններ են. պարզ չէ, թե այս պահին Մասկն ինչ է նախատեսում անել Twitter-ի հետ, տեսնենք, թե ինչ կլինի հետո: