Logo

Մասկը բացահայտել է մարդկանց՝ Մարս թռչելու արժեքը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:01 / 04.02.2022Լրահոս

Իլոն Մասկ

Լեքս Ֆրիդմանի YouTube-ի փոդքաստում Իլոն Մասկն ասել է, որ մարդկանց Մարս ուղարկելը ներկայիս պայմաններում կարող է արժենալ 1 տրիլիոն դոլար:

«Մենք չենք կարող գաղութացնել Մարսը, քանի որ այն առայժմ չափազանց թանկ է: Փաստն այն է, որ մեկ հրթիռը քիչ է, մարդկանց բժշկական սարքավորումներ, կապի միջոցներ են պետք»,- պարզաբանել է միլիարդատերը։

Մասկը նաև հայտնել է, որ ցանկանում է կառուցել գաղութային քաղաքներ՝ օգտագործելով ստորգետնյա հիդրոպոնիկ ֆերմաներ։ Դրանք աշխատելու են արևային էներգիայով։

Մասկի խոսքով՝ այս կերպ իր ընկերությունը կկարողանա ապահովել բոլոր պայմանները բերք աճեցնելու և մարդկանց սննդով ապահովելու համար։

Միլիարդատերը նախատեսում է մարդկանց 5-10 տարվա ընթացքում ուղարկել Մարս։ Այժմ ընկերությունն ուղիներ է փնտրում՝ նվազեցնելու գաղութատերերի և բեռների տեղափոխման ծախսերը: