Logo

Մասկն ընդդեմ Պուտինի. խաղ, որում Իլոն Մասկը կռվում է Պուտինի և Կադիրովի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 07.04.2022Լրահոս
Իլոն Մասկ-Պուտին

Ուկրաինացի ծրագրավորողները Palianytsia հիմնադրամի նախաձեռնությամբ, որը գումար է հավաքում Ուկրաինային մարդասիրական օգնության նպատակով, ստեղծել են «Musk vs Putin» խաղը։

Սա խաղ է, որտեղ Իլոն Մասկի կերպարը կռվում է Կադիրովի և Պուտինի հետ։ Խաղի ընթացքում ֆոնին ցուցադրվում է ավերված Մարիուպոլը և հնչում է ««Ой у лузі червона калина»» երգի ռեմիքսը՝ Boombox խմբի ղեկավար Անդրեյ Խլիվնյուկի կատարմամբ։

Խաղը ստեղծվել է ևս մեկ անգամ հիշեցնելու Ուկրաինայի պատերազմի մասին, ինչպես նաև մարդասիրական օգնության համար գումար հավաքելու նպատակով։ Ի դեպ, խաղի շնորհիվ թիմը հավաքել է ավելի քան 10.000 դոլար:

Musk vs Putin game