Logo

Machine Gun Kelly-ն ամուսնության առաջարկություն է արել Մեգան Ֆոքսին, նա ընդունել է

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:31 / 14.01.2022Լրահոս

 Machine Gun Kelly - Megan Fox

35-ամյա Մեգան Ֆոքսը և 31-ամյա Քոլսոն Բեյքերը, որը հայտնի է Machine Gun Kelly անունով, նշանվել են

Քոլսոնը Մեգանին ամուսնության առաջարկ է արել Banyan Tree-ի մոտ գտնվող շքամուտքում:

«2020 թվականի հուլիսին մենք նստեցինք այս ծառի տակ և հրաշք խնդրեցինք։ Մենք չէինք կանխատեսում այն ​​ցավը, որին պետք է բախվեինք: Մենք չէինք կասկածում, թե որքան աշխատանք և զոհաբերություններ կպահանջեն մեզնից այս հարաբերությունները։ Մենք հարբած էինք սիրուց։ Եվ հիմա, մեկուկես տարի անց, միասին անցնելով դժոխքի միջով, նա ինձ խնդրում է ամուսնանալ իր հետ»,- գրել է Ֆոքսն իր Instagram-ում։

«Եվ ինչպես նախորդ և բոլոր ապագա կյանքերում, ես պատասխանեցի այո»,- եզրափակել է դերասանուհին։

Machine Gun Kelly-ն, իր հերթին, Instagram-ում հրապարակել է նշանադրության մատանին, որն ինքն է մշակել ոսկերիչ Սթիվեն Ուեբսթերի հետ։

Մատանին սրտի տեսք ունի, բաղկացած է 2 մասից՝ զմրուխտ (Մեգանի քարն՝ ըստ հորոսկոպի) և ադամանդ (Քոլսոնի քարը)։

 Machine Gun Kelly with Megan Fox