Logo

Airbnb-ն առաջարկում է անվճար 1 տարի Սիցիլիայում

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:55 / 21.01.2022Լրահոս

Sicilia 1

Airbnb-ն առաջարկում է մեկ տարի անվճար կացություն սիցիլիական Սամբուկա համայնքի տանը: Ակցիան գործում է «Տուն 1 եվրոյի դիմաց» ծրագրի շրջանակում, որի օգնությամբ բնակավայրի վարչակազմը ցանկանում է նոր բնակիչներ ու զբոսաշրջիկներ ներգրավել կղզի։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Թեկնածուների համար կան մի քանի պահանջներ. նրանք պետք է լինեն 18 տարեկանից բարձր և խոսեն անգլերեն: Իտալերենի իմացությունն առավելություն է։ Կարող եք ապրել գործընկերոջ, ընկերոջ կամ ընտանիքի հետ:

Նվազագույն ժամկետեը 3 ամիս է: 

Տան նախագծման համար պատասխանատու է Studio Didea ճարտարապետական ​​բյուրոն: Առաջին հարկում գլխավոր ննջասենյակն է սանհանգույցով և փոքրիկ հյուրասենյակով։ Երկրորդում տեղադրված է ևս մեկ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, սանհանգույց և ննջասենյակ՝ նախատեսված հյուրերի համար: Երրորդ հարկն աբողջությամբ հյուրասենյակ է՝ ծալովի մեծ բազմոցով:

Airbnb-Sicilia 2Airbnb - Sicilia 3