Logo

Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 27.08.2021Հոդվածներ
Բացառիկ
genri ford2 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

1934 թվականի ապրիլին ամերիկացի գյուտարար Հենրի Ֆորդը նամակ է ստանում: Վերջինիս հեղինակը իր անկեղծ հիացմունքն է արտահայտել Ford V8 մեքենայի համար և խոստացել, որ այսուհետ վարելու է բացառապես այդ ապրանքանիշը: Այս հաղորդագրության մեջ ոչ մի արտառոց բան չկար, բացի մի կարևոր փաստից. այն գրել էր Քլայդ Բերոուն: Նա արդեն 2 տարի է, ինչ Բոնի Պարկերի և ավազակախմբի այլ անդամների հետ միասին Ամերիկայի հարավային նահանգները վախի մթնոլորտում էր պահում:

«Քանի դեռ շնչում եմ, ես ձեզ կասեմ, թե ինչ հրաշալի մեքենա եք արտադրում: Ես բացառապես Ֆորդ էի վարում այն ժամանակ, երբ կարողացա դուրս գալ բանտից», – գրել է Քլայդը:

Անցել էր մեկ ամսից մի փոքր ավելի, և Ford V8-ի՝ փամփուշտներով պատված լուսանկարը տպվում էր Ամերիկայի բոլոր թերթերում: Նույնիսկ մահից հետո Քլայդը հսկայական գովազդ է արել իր սիրելի ավտոմեքենայի ապրանքանիշին:

1526048132197343651 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը           794705cs 960 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես գավառից մի պարզ տղա հեղափոխություն կատարեց ավտոմոբիլային արդյունաբերության մեջ և կարողացավ ամբողջ աշխարհին համոզել իր գաղափարները:

Մեխանիկ դարձած ֆերմերը

Հենրի Ֆորդը Մերի և Ուիլյամ Ֆորդս ֆերմերների ավագ երեխան էր: Տղան շատ էր սիրում մայրիկին: Ընտանիքը ուներ ևս 5 երեխա, և նա միշտ ժամանակ էր գտնում բոլորի համար: Բուռն ու ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո նրանք անցկացնում էին գրքեր կարդալով, խաղալով և երգելով:

Օրեր շարունակ Հենրին ստիպված էր փայտ կտրել, կով կթել, ջուր կրել, աշխատել պարտեզում և բանջարանոցում: Հենց այդ ժամանակ էլ փոքրիկ Ֆորդը հասկացել էր, որ բարդ գործընթացները կարելի է պարզեցնել: Օրինակ, ջուրը աստիճաններով դեպի երկրորդ հարկ բարձրացնելու փոխարեն անհրաժեշտ է ջրի խողովակներ քաշել: Հայրս, սակայն,  նման մտքերը համարում էր ծուլության և թուլության դրսևորում:

12 տարեկանում Հենրին առաջին անգամ տրանսպորտային միջոց է տեսնում, որը շարժվում էր առանց ձիերի: Դա շարժական մեքենա էր`ժամանակակից մեքենայի նախատիպը: Այն շարժվում էր գոլորշու շարժիչով և հիմնականում օգտագործվում էր գյուղատնտեսության մեջ: Մեքենան այնպիսի մեծ տպավորություն է թողել Ֆորդի վրա, որ նա որոշեց ինքնուրույն նման բան ստեղծել:

Նույն թվականին հայրը Հենրիին ժամացույց է նվիրել: Երիտասարդը ուշադիր ուսումնասիրում էր դրանց մեխանիզմը և հասկացել, որ մի շարժումն առաջանում է մյուսից: Հենրին սովորել է ժամացույցներ վերանորոգել և որոշ ժամանակ իր ապրուստը նույնիսկ վաստակել է դրանով:

Երիտասարդը ժամանակ չուներ բարձրագույն կրթություն ստանալու համար: 16 տարեկանում նա հեռանում է տնից, որպեսզի շարունակի տիրապետել մեխանիկի մասնագիտությանը: երկար փնտրտուքներից և ու տարբեր աշխատավայերում աշխատելուց հետո Հենրին իր իսկ արհեստանոցում ստեղծում է իր սեփական մեքենան:

Մեքենան շքեղություն չէ

1 2 1 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

Ֆորդի ստեղծած առաջին փոխադրամիջոցը բենզինով աշխատող չորսանիվ հեծանիվն էր: Մեքենան հեշտությամբ շարժվում էր Դետրոյթի ճանապարհներով: Ավելի ուշ նա չնչին գումարով վաճառում է մեքենան մի ֆերմերի և նոր մոդել ստեղծում: 1896 թվականին նա ստեղծում է «Ֆորդի ATV»-ն, իսկ 5 տարի անց Ֆորդը արտադրում է 999 մրցարշավային մեքենա:

Ափթոն Սինքլերն իր «Ավտոմոբիլային թագավորը» գրքում անդրադառնալով Ֆորդին ասել է. «Նա պատրաստել է տարբեր շարժիչներով մեքենաներ, վաճառել դրանք և վերափոխել դրանք: Այս ամբողջ ընթացքում նա անհաջող փորձեր է ունեցել՝ իր նխագծերի համար գործընկերներ գտնելու ճանապարհին:

«Երբ թվում է, թե ամբողջ աշխարհը դեմ է ձեզ, հիշեք, որ ինքնաթիռը թռչում է քամուն հակառակ» – Հենրի Ֆորդ:

Այն ժամանակներում մեքենաներ ունեին միայն հարուստները, սակայն Ֆորդը երազում էր ստեղծել մեքենա, որը յուրաքանչյուրը կարող էր իրեն թույլ տալ:  Գործընկերներ չէր ստացվում ունենալ Ֆորդի՝ մեքենայի օրիգինալ մոդելն անընդհատ փոփոխելու ցանկության պատճառով: 1903 թվականին  գործարկվում է Ford Motor Company-ն, և 3 տարի  անց Հենրին այլ ներդրողներից գնում է բաժնետոմսներն ու ստանձնում Ford Motor Company-ի նախագահի պաշտոնը:

Model T-ն ու Հենրի Ֆորդը

ford model t touring 26 960x576 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

9-րդ մեքենայի՝ Model T-ի ստեղծումից հետո սկսվում է Ֆորդի հաջողության պատմությունը: Մեքենան աշխատել է բենզինով, ժամում 72 կմ արագությամբ և ստեղծված հատուկ Ամերիկայի կոպիտ ճանապարհների համար: Թողարկումից մի քանի օրվա ընթացքում Model T-ն ունեցել է 15.000 պատվեր:

Ժամանակի ընթացքում հենց այս մոդելն է դարձել Ամերիկայի նոր խորհրդանիշը. ավտոմեքենայի ղեկին նստում էին ոչ միայն նահանգների հարուստ քաղաքացիներն, այլև հասարակ ֆերմերներն ու աշխատողները: 20 տարի Model T-ն արտադրվում էր առանց տեխնիկական փոփոխությունների: 2009-ին Forbes-ը այն ներառել է աշխարհը փոխած 10 մեքենաների ցանկում: Մեքենան ներկված չէր, այդ իսկ պատճառով նրան համեմատել են թիթեղյա տուփի հետ, այնուհետև այն ստացել է «Թիթեղյա Լիզի» մականունը:

Ցանկացած գույն լավն է, քանի դեռ սև է

Ֆորդն առաջնորվում էր այս հիմնական սկզբունքով՝ վաճառել շատ ու վաճառել էժան: Դա անելու համար անհրաժեշտ էր կրճատել այն ժամանակը, որն աշխատողները ծախսում են նյութեր գտնելու և տեղափոխելու վրա:

Ահա թե ինչպես է Հենրին մտածել փոխակրիչի գաղափարի մասին.

Նյութերը աշխատողներին հանձնվում էին սայթաքուն ուղիներով կամ առաստաղին ամրացված ռելսերով: Ֆորդից առաջ որոշ փոքր ընկերություններ օգտագործել են փոխակրիչներ իրենց արտադրության համար: Բայց Հենրին առաջինն էր, ով օգտագործել է այն ձեռնարկատիրական արտադրության մեջ:

Եթե նախկինում 1 մեքենա արտադրելը տևում էր 12.5 ժամ, ապա փոխակրիչը գործարկելուց հետո մեկ մեքենան հավաքվում էր 93 րոպեում: 1925 թվականին Ֆորդի ամենահայտնի գործարանը՝ Highland Park- ը, օրական արտադրում էր 9000 մեքենա:

Ford-ի բոլոր մեքենաների սև գույնը կապված է նաև փոխակրիչի զարգացման հետ. հենց այս գույնով էին մեքենաներն ավելի արագ չորանում: Ահա թե ինչու Հենրին բառացիորեն պարտադրել է իր կարծիքն այն մասին, թե ինչ գույն պետք է ունենան ամերիկյան բոլոր մեքենաները:

Ford Motor Company-ի տվյալներով՝ 20 տարվա ընթացքում Model T ապրանքանիշի ավելի քան 15 միլիոն ավտոմեքենա է վաճառվել: Այս ռեկորդը պահպանվել է հաջորդ 45 տարիների ընթացքում:

103289114 gettyimages 3246186 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունըFord assembly line   1913 768x678 1 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

Ժողովրդական կապիտալիզմ

  • Ֆորդը տարեկան բոնուսներ էր վճարում էր ոչ միայն մենեջերներին, այլև աշխատողներին՝ կախված ընկերության շահույթից: Այսպիսով, աշխատողները դարձան գործընկերներ:
  • Ստեղծել է 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 5 օր 8 ժամային գրաֆիկով:
  • Նա հանդես է եկել հատուկ աշխատավարձով փոխակրիչը սպասարկող մեխանիկների համար: Նրանք գալիս էին աշխատանքի և բառացիորեն ոչինչ չէին անում: Ավելին, յուրաքանչյուր նման «աշխատանքային» ժամ վճարվում էր: Սակայն հաշվիչը կանգ էր առնում փոխակրիչի խափանվելուն պես: Այսպիսով, աշխատողներն իրենք էին շահագրգռված վերացնել բոլոր խնդիրները հնարավորինս շուտ:
  • Աշխատողների աշխատավարձերը դարձրել է օրական 5 դոլար (այսօր այս գումարը հավասար է 130 դոլարին)՝ լուծելով անձնակազմի շրջանառության խնդիրը. Դետրոյթի լավագույն մեխանիկները հերթով գալիս էին Ֆորդի գործարան ու ընդմիշտ մնում այնտեղ:

Եվ վերջապես, Ֆորդի կինն ավելի էր հավատում նրան, քան ինքն իրեն

44 960x883 - Մեխանիկ դարձած ֆերմերը. Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը

Հենրի Ֆորդի հաջողության պատմությունը նաև նրա ընտանիքի պատմությունն է: Ֆորդի կինը  մոտակա գյուղի ֆերմերի ընտանիքում  նված Կլարա անունով աղջիկ էր: Ամբողջ կյանքում նա աջակցում էր ամուսնուն իր բոլոր փորձերում: Իր գրքում Հենրին ընդունում է, որ երբեմն Կլարան նույնիսկ ավելի շատ էր հավատում իր հաջողություններին, քան ինքը: Բացի այդ, Կլարան ակտիվորեն պայքարել է կանանց իրավունքների համար, որի շնորհիվ իր անունը ներառվել է Միչիգանի կանանց փառքի սրահում:

5 իմաստուն խորհուրդ Հենրի Ֆորդից

  • Չծխել
  • Ավելորդ քաշ չհավաքել
  • Եռանդուն լինել
  • Անտեղի չվատնել ժամանակը
  • Չկանգնել տեղում. «Մարդը մահանում է, երբ դադարում է զարգանալ, և հուղարկավորությունը պարզապես ձևականություն է»: