Logo

Mercedes-ը ցուցադրել է նոր G 63 4x4² ամենագնացը, որը 361 մմ բարձր է գետնից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:24 / 16.06.2022Լրահոս
Mercedes-AMG G 63 4x4

Mercedes-Benz-ը հրապարակել է լուսանկարներ՝ մասամբ բացահայտելով նոր Mercedes-AMG G 63 4x4²-ի բնութագիրը։ Ամենագնացն ունի 585 ձիաուժ հզորությամբ չորս լիտր տուրբոշարժիչ, նոր դեկոր, 22 դյույմանոց անիվներ և գետնից 361 մմ բարձրություն։ Ենթադրվում է, որ այն կարժենա 250 հազար եվրո։

Mercedes-AMG G 63 4x4-1

Նոր Mercedes-AMG G 63 4x4²-ի մասին տեղեկությունը հայտնվել է գերմանական ընկերության կայքում։ Ճիշտ է, առայժմ բացահայտվել են միայն հիմնական կետերը, ուստի մեծ շնորհանդեսն, ըստ ամենայնի, դեռ առջևում է։ 

Mercedes-AMG G 63 4x4-2

G 63 4x4²-ն ունի նաև տանիքի լուսադիոդային լույսեր, նոր պահեստային անիվի կափարիչ և տեսանելի ածխածնային մանրաթելից դեկոր: Պաստառապատման համար օգտագործվել է Nappa կաշի և Dinamica միկրոֆիբր: Ամենագնացում տեղադրված է ստանդարտ «biturbo-eight» 4.0-ը, որը զարգացնում է 585 ձիաուժ արագություն և 850 Նմ պտույտ: Տուփն ինը կարգի արագությամբ ավտոմատ է։ Մինչև առաջին «հարյուրը» G 63 4x4²-ը զարգացնում է 4,6 վայրկյանում՝ 100 կիլոմետրում միջինը ծախսելով 20 լիտր բենզին:

Mercedes-AMG G 63 4x4-3

Իհարկե, սա G-Class-ի ամենաէքստրեմալ տարբերակն է, բայց նրանց համար, ովքեր սա բավարար չեն համարում, կա Brabus Crawler-ը` առաջին մեքենան՝ իր սեփական Brabus շասիով: Ամենագնաց մեքենան հիմնված է պողպատե շրջանակի վրա: Գետնից բարձր է 530 մմ, ունի Brabus Rocket 900 բիտուրբո շարժիչ, որը զարգացնում է 900 ձիաուժ արագություն։