Logo

Mercedes-ը հետ է կանչում 1 միլիոն ավտոմեքենա՝ անսարք արգելակների պատճառով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:24 / 06.06.2022Լրահոս
Mercedes-Benz

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը հետ է կանչում մոտ մեկ միլիոն հին ավտոմեքենա ամբողջ աշխարհից՝ արգելակման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով:

Ընկերությունը հայտարարել է, որ շաբաթվա վերջին կապ կհաստատի մեքենաների սեփականատերերի հետ, քանի որ նրանց արգելակների վրա կարող է ազդել «կոռոզիան»:
Հետկանչը վերաբերում է ընդհանուր առմամբ 993 407 ավտոմեքենայի, այդ թվում 70 000-ը՝ հենց Գերմանիայից:

Անցյալ տարի Mercedes-ը հետ է կանչել նույնքան ավտոմեքենա՝ շտապ կանչի համակարգի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:

Ընկերությունը հայտնել է, որ վերջին հետկանչի ենթակա մեքենաները ստեղծվել են 2004-ից 2015 թվականներին, պատկանում են ML և GL ամենագնացների շարքին ու R դասի շքեղ մինիվեններին: