Logo

Meta -ն ասում է, որ իրենք չեն անջատի Facebook-ն ու Instagram-ը Ռուսաստանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:02 / 28.02.2022Լրահոս
Facebook-Instagram-Russia

Ամերիկյան Meta ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը հայտնել է, որ իրենք չեն ծրագրում անջատել Facebook և Instagram սոցիալական ցանցերի հասանելիությունը համացանցի ռուսական սեգմենտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինացիներն առաջարկել են Ռուսաստանում անջատել Facebook-ի և Instagram-ի հասանելիությունը։ Սակայն Ռուսաստանում մարդիկ դրանք օգտագործում են պատերազմի դեմ բողոքելու նպատակով, օգտագործում են որպես անկախ տեղեկատվության աղբյուր։ Ռուսաստանի իշխանություններն արդեն «խեղդում» են մեր հարթակները՝ նման աշխատանքը կանխելու համար։ Մենք կարծում ենք, որ մեր ծառայությունների անջատումը կհանգեցնի խոսքի մեկ այլ ալիքի լռության այս կրիտիկական պահին», - ասել է Քլեգը:

Նա ընդգծել է, որ ընկերությունն արգելափակել է նաև մի շարք ռուսական պետական ​​լրատվամիջոցներ Ուկրաինայում, ինչպես նաև դիտարկում է նույնն անել այլ երկրներում։