Logo

Microsoft Edge բրաուզերը կստանա ներկառուցված VPN

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:25 / 29.04.2022Լրահոս
Microsoft Edge

Այն օգտագործելը կլինի անվճար, բայց սահմանափակ տրաֆիկով:

Microsoft-ը փորձարկում է VPN ծառայություն իր Edge բրաուզերի համար։ Այն դեռ հասանելի չէ նույնիսկ Dev ալիքում, սակայն որոշ տեղեկություններ արդեն հայտնվել են համացանցում, այդ թվում՝ պաշտոնական կայքում։

Գործառույթը կոչվում է Microsoft Edge Secure Network: Այն ապահովում է տվյալների կոդավորում և կանխում է առցանց հետևելը Cloudflare ցանցի շնորհիվ: Ընդամենը մի քանի սեղմամբ բոլոր օգտվողները կկարողանան թաքցնել իրենց աշխարհագրական դիրքը:

Microsoft Edge-VPN

Secure Network-ի աշխատանքի համար պահանջում է մուտք գործել Microsoft հաշիվ, որպեսզի բրաուզերը կարողանա հետևել տվյալների օգտագործմանը: Ամսական 1 ԳԲ տրաֆիկը կլինի անվճար, իսկ դրանից հետո կառաջարկվի բաժանորդագրություն՝ կապված հաշվի հետ։ Գները դեռ հարցականի տակ են։

Cloudflare-ն ինքնին չի պահում օգտատիրոջ որևէ անձնական տեղեկություն, իսկ նայած էջերի մասին ցանկացած տվյալ ջնջվում է 25 ժամը մեկ:

Դատելով Microsoft-ի աջակցության էջի տվյալներից՝ Secure Network ծառայությունը հասանելի կլինի մոտ ապագայում: